Ո՞նց կարելի է ՀՖՖ անդամների հեռացումն ու ընտրությունը նույն օրը դնել, դնողները լավ չեն պատկերացնում, թե ինչ են արել. Արման Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
Բոլորը

Գլխավոր հարցն այն չէ, թե ով կընտրվի ՀՖՖ նախագահ, այլ այն, թե ինչպես կանցնեն ընտրությունները: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը:

«Ֆեդերացիան որոշեց գնալ ընտրությունների՝ առանց ցուցակները զտելու: Իսկ ֆեյք ՀԿ-ներին փորձելու են հանել ընտրություններից րոպեներ առաջ, որն ինձ համար շատ մեծ հարցական է՝ կստացվի՞, թե՝ ոչ»,- ասաց նա:

Արման Սահակյանն անդրադառնալով նախորդ շաբաթ ՀՖՖ անդամ համարվող յոթ ՀԿ-ների անդամակցության կասեցմանը, նշեց, որ դա չի կարող համարվել ֆեյքերի զտում. «Կասեցումն առ ոչինչ է, պետք է քվեարկություն լինի, որ կարողանան այդ կազմակերպություններին հանել: Ես խորը կասկածներ ունեմ, որ ֆեյքերին կհանեն, ֆեյքերն այնքան շատ են, որ քվեարկությունը լավ չեմ պատկերացնում: ՀԿ-ների մի մասը միտումնավոր գրանցվել է ՀՖՖ-ում, որ ընտրությունների վրա ազդեցություն ունենա: Դրանք ոչ մի բանով չեն զբաղվում, բայց պատրաստվում են որոշել ֆուտբոլի ապագան, որը խայտառակություն է»:

Արման Սահակյանը կարծում է, որ թե՛ Ռուբեն Հայրապետյանի, թե՛ Արթուր Վանեցյանի օրոք հայկական ֆուտբոլը որոշակի հաջողություններ ունեցել է: «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ղեկավարը զարմանալի է համարում այն, որ գործկոմի անդամների հեռացումը և նորերի ընտրությունը լինելու է նույն օրում. «Մեր ֆունդամենտը ծուռ է և փորձում են ընտրություն անել: Զարմանում եմ՝ ոնց կարելի է անդամների հեռացումն ու ընտրությունը դնել նույն օրը, դնողները լավ չեն պատկերացնում, թե ինչ են արել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան