Դուք, վստահ եմ, կանեք այն, ինչ լավագույնն է ձեր երկրի ապագայի համար. Վրաստանի փախվարչապետը՝ ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Դատական համակարգի բարեփոխումների համար չկա որևէ մոդել կամ համակարգ, որը կարելի է կրկնօրինակել։ Դուք, վստահ եմ, կանեք այն, ինչ լավագույնն է ձեր երկրի ապագայի համար։ Որպես հարևան երկրի ներկայացուցիչ՝ սա լավագուն խորհուրդն է, որ կարող եմ տալ։ Այս մասին այսօր Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումի ժամանակ նշեց Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին՝ անդրադառնալով ՀՀ ՍԴ դատավորներին վաղ թոշակի ուղարկելու՝ Կառավարության նախաձեռնությանը:

«Վրաստանի դատական համակարգում 1990-ականներից մի շարք բարեփոխումներ արվեցին։ Վրացական Կառավարությունը դա բարեփոխում էր անվանում, դատական համակարգի վերակազմակերպում՝ բոլոր դատավորներին տուն ուղարկելու և նորերով փոխարինելու միջոցով։ Որոշ ժամանակ այս բարեփոխումն արդյունավետ էր, աշխատում էր, որոշ ժամանակ՝ ոչ։ Սակայն դա այդպես էր Վրաստանում, չենք կարող ասել՝ արդյո՞ք Հայաստանում այն կաշխատի։ Վրաստանում Կառավարությունը գործող դատավորներին առաջարկում էր թոշակի անցնել և լքել պաշտոնը։ Որոշ դատավորներ իսկապես ուրախ էին նման որոշման համար և կամավոր արեցին դա, մյուսները հրաժարվեցին»,- ասաց Վրաստանի փոխվարչապետը։

Նա, սակայն, նշեց, որ այսօր կարելի է ասել՝ այդ մեխանիզմը չաշխատեց․ «2012-ի նոյեմբերին Արդարադատության նախարարության իմ թիմը պատասխանատու էր դատական համակարգի բարեփոխումների համար։ Հարց էր առաջացել՝ կա՛մ պետք էր նոր և վերակազմակերպված դատական համակարգի անցնել՝ փոխելով դատավորներին, կա՛մ բարեփոխել ոչ թե մարդկանց, այլ օրենքները՝ քաջալերելով մարդկանց հետևել օրենքներին։ 7 տարի առաջ սա դժվար գործընթաց էր։ Վերլուծելով նախկինում մեր ունեցած լավ ու վատ փորձը, դրա ազդեցությունը և արդյունքները՝ ներկայում իշխող կուսակցության նախագահը մեզ խորհուրդ տվեց գնալ երկրորդ ճանապարհով և բարեփոխել կառույցը, պայքարել վատ օրենքների դեմ, այլ ո՛չ մարդկանց։ Կարող եմ ասել, որ սա այնքան էլ տարածված մոտեցում չէ, բայց մենք դժվարություններով արեցինք դա։ Այսօր կարող ենք հպարտանալ բարեփոխումների այն երեք եղանակով, որոնք քննվել էին Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Բարեփոխումների մի մասը գովասանքի էր արժանացել, որոշ մասը՝ ոչ, բայց կարող եմ ասել, որ ինձ իրականում այնքան էլ չի մտահոգում՝ արդյո՞ք Վենետիկի հանձնաժողովի զեկույցը 100 տոկոսով դրական չէ։ Մենք պետք է անենք այն, ինչ լավագույնն է մեր երկրի համար։ Մենք պատասխանատու ենք հաջորդ սերնդի համար։ Մենք որոշեցինք երկու տարի առաջ չափել իրականացված բարեփոխումները, և դա անել օտարերկրյա կազմակերպությունների օգնությամբ։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Վրաստանում հասարակության 52%-ը կարծում է, թե այս բարեփոխումների արդյունքում արդարադատությունն ավելի անկախ և վստահելի է, թեպետ դեռ դանդաղ է, չափից շատ թանկ արժե և բարեփոխումները դեռ շարունակել է պետք։ Ինձ համար սա լավ արդյունք է։ Կարծում եմ, որ արդարադատության հաջորդ նախարարն անելիք ունի, դրա համար գործի մի մասը նրան եմ թողնում։ Ես հավակնում եմ թողնել մի գործ, որն արժանի է շարունակական լինելու։ Այսօր այստեղ ենք նաև՝ ձեզանից խորհուրդ լսելու, քանի որ դուք բավականին արագ եք առաջընթաց գրանցում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան