10 մլն դրամ վճարած և մեկ ամիս ծառայածը զինգրքույկ կստանա, ինչպես երկու տարի ծառայածը. Հայկ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
Բոլորը

«Արագացված զինվորական ծառայության մասին» օրենքի նախագծով ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկել է, որպեսզի զինծառայությունից խուսափող քաղաքացիները չխուսափեն Հայաստան վերադառնալ:

Հայկ Սարգսանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ 2005 թ-ից գործում է օրենք, որի համաձայն 27 տարին լրացած անձինք կարող են վերադառնալ ՀՀ և ծառայությունից խուսափելու համար չենթարկվել քրեական պատասխանատվության՝ վճարելով 3.6 մլն դրամ:

«Ես առաջարկում եմ մեր քաղաքացիներին վերադառնալ հայրենիք ավելի վաղ, քան կլրանա նրանց 27 տարեկանը, և վճարել 10 մլն դրամ ու ծառայել արագացված ընթացակարգով», – ասաց Սարգսյանը:

Նա նկատեց, որ օրենքն ուղղված է 3 խմբերի՝ Հայաստանից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիներին, այն քաղաքացիներին, որոնք արտագաղթել են մինչև զորակոչային տարիքի հասնելը և արտերկում ապրող ու ՀՀ քաղաքացիություն չունեցող հայերին:

«Մարդիկ, որոնք այլ երկների քաղաքացիություն ունեն և պարտավորված չեն ծառայել բանակում ու ուզում են ստանալ ՀՀ քաղաքացիություն, չեն գրում քաղաքացիություն ստանալու դիմում նրա համար, որ 2 տարի չծառայեն, բայց համոզված եմ, որ 1 ամիս ժամկետով ծառայելու պայմանից նրանցից շատերը կօգտվեն», – ասաց Սարգսյանը:

Դիտարկմանը, չի՞ բացառում, որ օրենքից կօտվեն հանրապետության ներսում ֆինանսապես ապահով ապրող մարդիկ ու իրենց երեխաներին կազատեն պարտադիր զինվորական ծառայությունից՝ Սարգսյանն ասաց. «Ձեր նշած ունևորները, որոնք ունեն 10 մլն դրամ, շատերն այս պահին գտնվում են արտերկում և պատրաստ են վերադառնալ: Ես պատրաստ եմ նրանց տալ այս հնարավորությունը, այլապես նրանք այս քայլին չեն դիմի»:

Հարցին, թե արդյոք կարելի՞ է պնդել, որ ՀՀ-ում բնակվող քաղաքացիներին օրենքը չի անդրադառնում՝ Սարգսյանն ասաց. «Վերաբերում է, բայց հիմնական թիրախը Սփյուռքի մեր հայրենակիցներն են: Այստեղ բնակվող հարուստ քաղաքացիները նույնպես խուսափում են բանակում ծառայելուց՝ մեկնելով Հայաստանից: Ես ասում եմ՝ տանք հնարավորություն չլքել Հայաստանը»:

Լրագրողի հարցին, թե արդյոք մեկ ամիս ծառայած քաղաքացիներն էլ են ստանալու զինգրքույկ՝ Սարգսյանն ասաց. «Այո, պետք է ստանան»:

Հարցին, թե պատերազմական իրավիճակում ինչպես է պատկերացնում զորահավաքը՝ ասաց. «Քաղաքացին, ով խուսափել է կամ խուսափելու է ծառայությունից, միևնույն է չի վերադառնում: Նրան հայրենիք բերելով՝ տալիս ենք ծառայելու հնարավորություն, նա ընդգրկվում է պահեստազորում ու զորահավաքի կամ պատերազմի դեպքում պարտավորվում է ներկայանալ, այլապես հետապնդվում է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան