Սամվել Ալեքսանյանի կողմից նվիրատվության փաստ չկա. Հերիքնազ Տիգրանյանը՝ աղբատարերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Այն, որ որևէ ընկերություն պետական կամ տեղական կառույցին նվիրատվություն է կատարում՝ օրենքին հակասող ոչ մի խնդիր չկա: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հակակոռուպցիոն ոլորտի փորձագետ Հերիքնազ Տիգրանյանը:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետարանը հրապարակեց համայնքին աղբատար ավտոմեքենաներ նվիրած ընկերությունների անունները։

Ըստ «Հետք»-ի դրանք բոլորը փոխկապակցված են նախկին և ներկա պաշտոնյաների հետ։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այդ ընկերություններից երկուսին քաղաքապետարանն ամիսներ առաջ հասցեներ է տրամադրել։ Խոսքը, մասնավորապես, «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ի մասին է, որը քաղաքապետարանին նվիրել է 10 հատ ԳԱԶ մակնիշի և 4 հատ ԿամԱԶ մակնիշի աղբատարեր։ Այն պատկանում է ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի կնոջ:

«Այստեղ կարևոր է, որ նվիրատուն հետագայում այդ փաստը չօգտագործի իր ընկերությունների համար արտոնություններ ստանալու համար»,- ասաց նա:

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունը ևս աղբատար մեքենաներ է նվիրել, բայց Հայկ Մարությանը նշել էր, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Պատգամավորն անդրադառնալով այն բանին, որ քաղաքապետը ճիշտ տեղեկություն չի փոխանցել, նշեց, որ փաստաթղթերով Սամվել Ալեքսանյանի կողմից նվիրատվության փաստ չկա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան