Հնարավոր է՝ ՍԴ անդամները չօգտվեն վաղաժամ կենսաթոշակի գնալու առաջարկից. Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 15:31
ՌԴ-ի կողմից միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը՝ ունենալ ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստան. Մարթա Կոս
08.06.2026 | 15:30
Լուկա Մոդրիչը կրկնել է Լիոնել Մեսիի ցուցանիշը հավաքականում
08.06.2026 | 15:27
Արդար ընտրություն է, առանց որևէ երկմտության․ IRI դիտորդական առաքելության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 15:19
Հայ ձյուդոիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
08.06.2026 | 15:10
ԲՀԿ-ն ԱԺ չի անցնում՝ այս պահի հաշվարկով // ՌԴ-ում ՀՀ-ից սառեցված ձկան ներմուծման ռիսկն են գնահատում․ ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 15:08
Քրեական վարույթ է նախաձեռնվել Լիճքի համայնքապետի և նրա հարազատների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ
08.06.2026 | 15:04
Համայնքապետերի ներկայությունից մինչև ընտրողների տեղափոխման դեպք․ «Ականատես»-ի արձանագրած խախտումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 14:56
Մայա Սանդուն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ՝ «չնայած զանգվածային արտաքին միջամտությանը»
08.06.2026 | 14:55
Քվեարկությունն ու հաշվարկն իրականացվել են արժանահավատ կերպով․ IRI դիտորդական առաքելության ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 14:51
Հայաստանի առաջնությանը կմասնակցի 12 թիմ
08.06.2026 | 14:46
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «պատասխանատվություն է կրում» Իսրայելի գործողությունների համար
08.06.2026 | 14:37
Նիկոլ Փաշինյանին հաջողություն ենք մաղթում․ Վրաստանի խորհրդարանի նախագահ
08.06.2026 | 14:30
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
08.06.2026 | 14:29
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 14:24
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՔՊ-ի հաղթանակի առիթով
Բոլորը

Հնարավոր է՝ ՍԴ անդամները չօգտվեն վաղաժամ կենսաթոշակի գնալու առաջարկից։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արդարադատության նախարարության ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորների՝ կամավոր հիմքով վաղ կենսաթոշակի անցնելու նախագծին, ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Նպատակը, որը դրվել է այդ նախագծի հիմքում, մի փոքր այլ է, և նպատակների մասին Արդարադատության նախարարությունը հրապարակել է։ Ընդ որում՝ այդ նախագծի շուրջ աշխատել են նաև Պետաիրավական հանձնաժողովի մեր ներկայացուցիչները։ Նպատակը ոչ թե լուծելն է ճգնաժամը կամ վստահության ճգնաժամը, այլ քայլեր ձեռնարկել այդ վստահությունը վերականգնելու և ինչ-որ կերպ առողջացման գործընթացին նպաստելն է։ Մենք առիթ ունեցել ենք նշելու, որ դատական համակարգի ներսից փոփոխություններն ամենախրախուսելին են, և դատական համակարգն ու դատավորներն իրենք պետք է պատրաստ լինեն որոշակի քայլերի և ընդառաջման գնալու։ Սա այն տարբերակն է, որը քննարկվել է միջազգային գործընկերների հետ և առաջարկվել օգտվել նաև նման հնարավորությունից։ Թե ինչքանով այդ նախագծից կօգտվեն դատավորները, չեմ կարող ասել, չի բացառվում, որևէ մեկը չօգտվի դրանից, բայց կարծում եմ, որ սա այն անհրաժեշտ քայլերից է, որը պետք է ձեռնարկել»,- նշեց Մակունցը։

Մանրամասները՝ տեսանյութում