Հայաստանում նշվում է բանկային աշխատակցի օրը. ՀՀ ԿԲ նախագահ  Արթուր Ջավադյանը  շնորհավորական ուղերձ է հղել

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հայաստանում 26 տարի առաջ՝ 1993 թ. նոյեմբերի 22-ից,  շրջանառության մեջ է դրվել ազգային  արժույթը՝ դրամը։ Ինչն էլ առիթ է հանդիսացել, որպեսզի  երկրում  ամեն տարի նոյեմբերի 22-ին նշվի  բանկային աշխատողի  ու դրամի տոնը։ Այդ օրվանից, որպես օրինական վճարամիջոց, սկսում են շրջանառվել 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով թղթադրամները: Իսկ փոխանակման համար ընդունվում է 1 դրամ = 200 ռուբլի հարաբերակցությունը:

Մինչև 1994 թ. մարտի 17-ը ժամանակավոր շրջանառության մեջ են գտնվում նաև Խորհրդային Միության 1961-1992 թթ. նմուշների 1-ից մինչև 500 ռուբլի անվանական արժեքով թղթադրամները:

 

1994-1995 թթ.  շրջանառության մեջ են դրվում առաջին շարքի ալյումինե 10, 20, 50 լումա և 1, 3, 5, 10 դրամ մետաղադրամները, ինչպես նաև 1000 և 5000 դրամ արժողությամբ թղթադրամները:

 

1998 թ. սկսած թողարկվում են նաեւ  երկրորդ շարքի 50, 100, 500, 1000, 5000, 10000 և 20000 դրամ անվանական արժեքով թղթադրամները, որոնք իրենց ձևավորմամբ, պաշտպանվածությամբ և պատրաստման որակով համապատասխանում են ժամանակակից թղթադրամների տպագրության պահանջներին:

2001 թ. շրջանառության մեջ է դրվում 50000 դրամ անվանական արժեքով հոբելյանական թղթադրամը` նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին:

 

Իսկ ահա 2003-2004 թթ.  սկսում են շրջանառվել  ՀՀ երկրորդ շարքի մետաղադրամները` 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով:

 

2004-2005 թթ. շրջանառությունից դուրս են բերվում 1993-1995 թթ. նմուշի և 1998 թ. նմուշի 50 ու 100 դրամ անվանական արժեքով թղթադրամները: Դրանք դադարում են օրինական վճարամիջոց լինելուց, թեև փոխանակվում են ՀՀ կենտրոնանան բանկում և ՀՀ տարածքում գործող բանկերում իրենց անվանական արժեքով:

 

2009 թ.-ին թողարկվում է ամենաբարձր՝ 100.000 դրամ անվանական արժեքով թղթադրամը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ  Արթուր Ջավադյանը  շնորհավորական ուղերձ է հղել բանկային  ոլորտի  աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, նշելով, որ վերջիններիս հետևողական աշխատանքի արդյունքն է ներկայիս կայացած բանկային համակարգն ու պետականության կարևորագույն խորհրդանիշներից հանդիսացող ազգային արժույթը:

 

«Նոյեմբերի 22-ն արդեն կայացած, ավանդույթներ թելադրող օր  է բանկային ոլորտի աշխատակիցների համար: Ուղիղ քսանվեց տարի առաջ ներդրված ազգային արժույթը շարունակում է բարձր վստահություն վայելել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում:

Փաստ է նաև, որ ՀՀ բանկային համակարգը կայացած ինստիտուցիոնալ հանրույթ է, որը հպարտության զգացում է առաջացնում համակարգի բոլոր աշխատակիցների շրջանում։ Բանկային համակարգը տարիներ շարունակ դրսևորել է և, վստահ եմ, ապագայում էլ կդրսևորի բավարար ճկունություն հաղթահարելու աշխարհում տեղի ունեցող բոլոր այն մարտահրավերները, որ բխում են ինչպես թվային տեխնոլոգիաների զարգացումից, այնպես էլ համաշխարհային շուկաների փոխակերպումներից »,-նշված է շնորհավորական ուղերձում: