Վերջին 1 տարում ովքեր են ցանկացել հանդիպել Նաիրի Հունանյանին, և ինչու է նա ընտրել հենց Արման Բաբաջանյանին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հոկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիպել է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն իրականացրած խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանին։

Բաբաջանյանը հայտնել էր, որ Հունանյանի հետ զրույցը տևել է երկու ժամ։ Այս փաստը բազմաթիվ հարցերի ու քննարկումների տեղիք տվեց, շատերը տարակուսեցին, թե ինչու և ինչպես է ստացվել, որ ԱԺ պատգամավորին նման երկարատև հանդիպման հնարավորություն է ընձեռվել, այն դեպքում, երբ նախկինում պատգամավորները Հունանյանին ընդամենը մի քանի վայրկյանով են տեսակցելու հնարավորություն ունեցել։

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն՝ պարզելու համար, թե ովքեր են վերջին մեկ տարում Հունանյանին հանդիպելու ցանկություն հայտնել, նրանցից քանիսի դիմումն է բավարարվել և ինչու է Հունանյանը ցանկություն հայտնել հանդիպել հենց Արման Բաբաջանյանի հետ։

Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից պատասխանել են, որ վերջին մեկ տարում Հունանյանին հանդիպելու խնդրանքով իրենց դիմել է մեկ պատգամավոր՝ Արման Բաբաջանյանը, և երկու լրատվամիջոց՝ «Sputnik Արմենիա»-ն և «Հրապարակ» օրաթերթը։

Հավելենք, որ դեռևս անցած տարի Նաիրի Հունանյանին հանդիպելու խնդրանքով ՔԿԾ էր դիմել նաեւ Factor.am-ը։ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, սակայն, մերժում էինք ստացել՝ «Հունանյանի համաձայնության բացակայության հիմքով»։ Մենք նաև տեղեկացանք, որ Բաբաջանյանի դիմումը հանդիպման վերաբերյալ բավարարվել է հենց նույն օրը՝ հոկտեմբերի 24-ին, մինչդեռ մյուս երկու լրատվամիջոցների, դիմումները մերժվել են այն պատճառաբանությամբ, թե Նաիրի Հունանյանը հանդիպման համաձայնություն չի տվել․

«ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ դատապարտյալի լուսանկարահանումը, տեսանկարահանումը և հարցազրույցն ամբողջությամբ իրականացվում են նրա համաձայնությամբ՝ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով»։

Այսպիսով՝ հարցադրումները, թե ինչու է Նաիրի Հունանյանը հենց Արման Բաբաջանյանի հետ համաձայնել հանդիպել, ունի պարզ պատասխան․ քանի որ Աժ պատգամավորներից միայն նա է անցած մեկ տարվա ընթացքում դիմել։

Մեկ այլ հարց է, թե ինչու է Հունանյանը գերադասել իր ասելիքը հայտնել միջնորդավորված՝ պատգամավորի միջոցով, այն դեպքում, երբ հրաժարվել է դա անել երեք լրատվամիջոցներին ուղղակի հարցազրույց տալու ձևով։

Լիլիթ Շաբոյան