Արման Սարգսյանը անձնակազմերին է ներկայացրել Լոռու և Գեղարքունիքի մարզային վարչությունների նորանշանակ պետերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
Բոլորը

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը երեկ ոստիկանության Լոռու մարզային վարչության ու ենթակա բաժինների անձնակազմին ներկայացրեց մարզային վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Կարապետյանին։ Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Տիգրան Կարապետյանը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում զբաղեցրել է պատասխանատու տարբեր պաշտոններ, իսկ մինչ այս ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալն էր։

Արման Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վարչության նախկին պետ Գևորգ Հակոբյանին՝ մարզում կատարած աշխատանքի համար և խոսեց Լոռու մարզում օպերատիվ իրավիճակի մասին։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը հաձնարարեց ակտիվացնել աշխատանքները կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, քննարկվեցին նաև տարբեր դեպքերով իրականացվող միջոցառումների մանրամասներ։

Նույն օրը ոստիիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանին։

Գևորգ Հակոբյանը ոստիկանության համակարգում է շուրջ 24 տարի, զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ օպերլիազորից մինչև մարզային վարչության պետ։
Արման Սարգսյանը վերլուծելով Գեղարքունիքի մարզում օպերատիվ իրավիճակը՝ խոսեց կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումների, ապօրինի ծառահատումների և ձկնորսության դեմ պայքարի մասին։

Դիմելով քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումների պատասխանատուներին՝ Արման Սարգսյանը կոչ արեց քաղաքացիների հետ շփումներում լինել հարգալից ու մատուցել բարձրորակ ծառայություն։

Հանդիպման ընթացքում քննարկման առարկա դարձան նաև Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա տարածքային ստորաբաժանումների աշխատանքն ու թերությունները, դրանք վերացնելու համար տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։