Դուք երազե՞լ եք «Մոնումենտի անտառում» ունենալ դղյակ-ամրոց. Զարուհի Փոստանջյանը՝ վարչապետին (տեսանյութեր)

Լուրեր

15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:34
Ուկրաինային ռուսական զանգվածային հարվածների հետևանքով 5 մարդ զոհվել է, վիրավորներ կան
15.10.2026 | 11:24
Հորդառատ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել Ստամբուլում․ 2 մարդ է զոհվել, դպրոցները փակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
Բոլորը

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի փոստանջյանը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ տեղեկատվություն ստանալու նպատակով:

Գրության մեջ մասնավորաօպես ասվում է.

 

Հարգելի պարոն Կարապետյան,

Համացանցում տարածված լուրերի համաձայն՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, որն ի դեպ հանրային տարածք է և հանդիսանում է «Մոնումենտի անտառ»-ի բաղկացուցիչ մաս, ամրոց-դղյակի հսկայածավալ կառուցապատումն իրականցվում է ձեր կողմից:

Համաձայն Ձեր կենսագրության (տես` http://gov.am/am/prime-minister/)՝ Դուք ծնվել եք Ստեփանակերտում: Պարզ չէ՝ որտեղ եք անցկացրել Ձեր մանկությունը, որ դպրոցում եք սովորել, պարզ չէ՝ Ձեր մանկության տարիներին արդյոք գիտեիք, որ Երևանում կա «Մոնումենտի անտառ», և որ այն երևանցիների` հատկապես արաբկիրցիների ջանքերով կառուցվել է 1930-ական թվականներին: Մինչ այդ անտառի փոխարեն եղել են ամայի տարածքներ, և ծառերը տնկվել են աստիճանաբար՝ տարիների ընթացքում ծրագրված և կազմակերպված բեղուն աշխատանքի շնորհիվ: Սկզբում այն կոչվել է «Քաղաքային այգի Արաբկիրում», հետագայում ստացել՝ «Մոնումենտի անտառ» ոչ պաշտոնական անվանումը: Այդ այգին իմ և իմ նման շատ շատերի մանկության տարիներին արդեն խիտ անտառի էր վերածվել:

Այս հարցման անհրաժեշտությունը բխում է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված էկոլոգիական ճգնաժամը, քաջ գիտակցելով նման անտառի արժեքն ու տեսնելով դրա ոչնչացումը, հատկապես կարևորելով էկոլոգիական տեղեկատվության դերն ու նշանակությունը: Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում ընդգծել՝ երբ մարդը ավերում է հանրային նշանակության արժեքը՝ ի բավարարումն իր անձնական շահի, քաղաքակիրթ և էկոլոգիական գիտելիքներով զինված հանրությունը դա գնահատում է որպես բարբարոսություն, հետամնացություն և տգիտություն:

Ի լրացումն սրա՝ ներպետական և միջազգային իրավական գործիքների նորմերի ուժով՝ ապօրինի ծառահատումը ենթակա է քրեական և վարչական պատասխանատվության:

Ղեկավարվելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածի, Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի, ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներով՝ ցանկանում եմ մանրամասն ծանոթանալ մեր կողմից ստացված տեղեկության և այդ նպատակով հարցմամբ դիմում եմ Ձեզ՝ որպես տեղեկատվություն տնօրինողի և պահանջում՝ տրամադրել համապատասխան տեղեկատվությունը` պատասխանելով հետևյալ հարցերին ու ներկայացնելով պահանջվող փաստաթղթային և իրավական հիմքերը.

Հարց 1

Եթե ձեր մանկությունը չեք անցկացրել Երևանում և չգիտեք «Մոնումենտի անտառ»-ի մասին, իսկ ձեր կենսագրությունից (տես` http://gov.am/am/prime-minister/) տեղեկանում ենք, որ 1980-1985թթ. սովորել եք Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում և հետագայում աշխատել եք Երևանում, ակնհայտ է, որ պետք է տեղյակ լինեիք «Մոնումենտի անտառ»-ի մասին:

Այս հիմքով խնդրում եմ պատասխանել`

Դուք երազե՞լ եք հանրային ջանքերով, հանրային միջոցների հաշվին և հանրային տարածքում` «Մոնումենտի անտառում» ունենալ դղյակ-ամրոց: Եթե ոչ, ապա ինչպե՞ս եք վերաբերվում այն անձանց, ովքեր ոչնչացրած «Մոնումենտի անտառ»-ի տեղում կառուցում են դղյակ-ամրոցներ:

Հարց 2

Համասփյուռ հայությունը խիստ զայրացած է այնպիսի արատավոր երևույթի փաստով, ինչպիսին կանաչ տարածքների հաշվին համայն հայության մայրաքաղաք Երևանում, տեղի ունեցող կառուցապատումն է:

Այս հիմքով խնդրում եմ պատասխանել`

Ի պաշտոնե տեղեկացված լինելով և քաջ գիտակցելով, որ «Մոնումենտի անտառ»-ը հանրային սեփականություն է և ենթակա չէ օտարման ու ոչնչացման՝ չե՞ք պատրաստվում հասարակության հետ համատեղ նախաձեռնել այն վերադարձնելու գործընթաց:

Հարց 3

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, հանրային միջոցների հաշվին կառուցված «Մոնումենտի անտառում» կառուցվող դղյակ-ամրոցը, համաձայն լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով շրջանառվող լուրերի՝ պատկանում է Ձեզ, և Դուք պատրաստվու՞մ եք այնտեղ անցկացնել Ձեր՝ որպես գուբերնատորի օծման և այն նստավայր հռչակելու արարողությունը:

Այս հիմքով խնդրում եմ պատասխանել`

Դու՞ք եք հանդիսանում այդ դղյակ-ամրոցի սեփականատերը: Եթե այո, ապա եր՞բ եք ձեռք բերել հողը և կառուցապատման թույլտվությունը, որքա՞ն է արժեցել ձեռք բերված հողի գինը, որքա՞ն գումար է կազմել դղյակ-ամրոցի գինը, այդ դղյակ-ամրոցը ստացե՞լ է իրավունքի պետական գրանցում: Եթե այո, ապա որքա՞ն է կազմում հողի և գույքի նրա տարեկան հարկը:

Հարց 4

Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, հանրային միջոցների հաշվին կառուցված պարիսպի համար որքա՞ն գումար է տրամադրվել:

Հարց 5

Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, հանրային միջոցների հաշվին կառուցված պարսպից ներս ընկած հատվածում` «Մոնումենտի անտառում», կառուցվող դղյակ-ամրոցը պահպանվում է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից: Խնդրում եմ պատասխանել` ինչպիսի՞ ծառայություն է իրականացնում ՀՀ ոստիկանությունն այդ

տարածքում և ի՞նչ հիմունքներով: Որքա՞ն գումար է կազմում ոստիկանության կողմից իրականցվող այդ ծառայությունը:

Խնդրում եմ տեղեկատվություն ստանալու հարցումիս պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

(Պատրաստ եմ վճարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված սահմանաչափը գերազանցող տեղեկության տրամադրման համար):

Եթե Դուք վերը նշված դղյակ-ամրոցի հետ չունեք առընչություն, ապա այս հարցմանը կից համացանցային հրապարակումների հղումները օգտակար կլինեն հարցմանը ճշգրիտ և համապարփակ պատասխան տրամադրելու համար (տես`

https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665647316834792/, https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665578066841717/, https://web.facebook.com/zaruhi.postanjyan, https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665551940177663/, https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665532423512948/, https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665520160180841/,https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665503796849144/, https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665501656849358/, https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665493916850132/):

Հարգանոք՝

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

Զարուհի Փոստանջյան