«Իմ երիտասարդության տարիներին Եվրոպայում սովորելու հնարավորությունը բացառվում էր»․ Տիգրան Մանսուրյան

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Երբեմն, երբ մեր երիտասարդները Կառավարությունից ուշադրություն են պահանջում, առաջնորդվում են սովետական տարիների չափանիշներով։ Սովետական Միությունը ստեղծագործություն գրելու համար վճարում էր, քանի որ դասական երաժշտության բնագավառը գաղափարախոսական բնագավառ էր, նրանք գաղափարախոսություն պետք է տարածեին, հետևաբար՝ վճարում էին։ Հիմա այդ հարցը գոյություն չունի, ամբողջ աշխարհում սա ընդունված բան է, որ որևէ պետություն չի վճարում արվեստի գործի համար. այս մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։

«Առ այսօր ես չեմ տեսել որևէ երիտասարդի, որը ցանկություն ունենա սովորելու Եվրոպայում և նրան որևէ կազմակերպություն չաջակցի։ Մերոնցից շատերն են գնում, որն ինձ շատ ուրախացնում է։ Իմ երիտասարդության տարիներին այդ հնարավորությունը բացառվում էր»,- ասաց մաեստրոն։

Անդրադառնալով այս օրերին Երևանում անցկացվող «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին, Մանսուրյանը նշեց․ «Ինձ հիացնում է այն լրջությունը, որով երաժիշտները ծրագիրը կազմել են։ Եթե այստեղ է հրավիրվում Քշիշտոֆ Պենդերեցկին և այլ մեծանուն երաժիշտներ, դա արդեն որակի մասին է խոսում։ Երկու նվագախմբերն էլ հրաշալի են աշխատել։ Հատուկ գնահատանքի է արժանի Սերգեյ Սմբատյանի կազմակերպչական գործունեությունը՝ իրականացնելու այս փառատոնը»։

Խոսելով փառատոնի բացման ընթացքում իր ստեղծագործությունների կատարման մասին, մաեստրոն ընդգծեց․ «Շատ ուրախ եմ, որ փառատոնը մեկնարկեց իմ երեկոյով՝ տարբեր տարիներին գրած չորս գործերիցս կազմված ծրագրով։ Ուրախ եմ, որ եկավ Շուշան Սիրանոսյանը՝ նվագելու իմ ջութակի կոնցերտը, նաև նշանավոր թավջութակար Մարիո Բրունելոն, որի Հայաստան գալուն քանի տարի է՝ սպասում էի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան