Ինչո՞ւ է ՀԱՊԿ-ը լռում Հայաստանի սահմանին Ադրբեջանի սանձազերծած արյունոտ միջադեպերի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.12.2025 | 17:21
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 17:04
«Միջանցք» եզրույթն ընդունելի չէ մեզ համար. Գրիգորյանը՝ Հաջիևի հետ քննարկմանը
06.12.2025 | 16:51
Ներկայացվել է Զբաղվածության 2025–2031 ռազմավարական ծրագիրը․ քննարկվել են առաջնահերթություններն ու իրականացման քայլերը
06.12.2025 | 16:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
06.12.2025 | 16:13
Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
06.12.2025 | 15:55
Հայ ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել ԲԱՏԷ-ի հետ
06.12.2025 | 15:29
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
06.12.2025 | 15:08
Մահացել է վիրաբույժ Արտավազդ Սահակյանը
06.12.2025 | 14:53
Հրանտ-Լեոն Ռանոսը տևական ընդմիջումից հետո խաղացել է Բունդեսլիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 14:41
Հայաստանի դեսպանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում
06.12.2025 | 14:15
Ժաննա Անդրեասյանը Լեհաստան կգործուղվի
06.12.2025 | 13:49
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում
06.12.2025 | 13:22
Գուգարաց թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի
06.12.2025 | 13:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը
06.12.2025 | 12:53
Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել
Բոլորը

Այս տարվա ընթացքում Ադրբեջանը մի քանի անգամ արյունոտ միջադեպեր է սանձազերծել հայ-ադրբեջանական սահմանին և այդ ամենը՝ Հայաստանի անդամակցած ռազմական դաշինք ՀԱՊԿ-ի լուռ հայացքի ներքո։ Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ, հոկտեմբերի 2-ին ադրբեջանական կրակոցից վիրավորվել էր տավուշցի տրակտորի վարորդ, իսկ ամռանը՝ հուլիսին, կրկին ադրբեջանական գնդակից հրազենային վիրավորում էր ստացել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայող։ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ը այս միջադեպերից և ոչ մեկի դեպքում չի դատապարտել Ադրբեջանի գործողությունները։ Ինչո՞ւ է լռում ՀԱՊԿ-ը, հետաքրքրվեցինք Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինից։

«Բայց ես չեմ լսել այն մասին, որ Հայաստանն այդ հարցը բարձրացնի։ Հայաստանը պաշտոնապես ՀԱՊԿ-ին այդ հարցով չի դիմել։ Միգուցե այս դեպքում այդ մարզում տեղի ունեցածը բավարար պատճառ չէ՞ լուրջ արձագանքելու համար»,- ասաց Զատուլինը։

Ապա Զատուլինը հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ի շրջանակում պետությունները միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն․ «Մենք՝ Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանին դիտարկում ենք իբրև դաշնակից և նրա վրա հարձակման դեպքում ՀԱՊԿ-ը կգործի։ Ուզում եմ նշել, որ Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական ռազմաբազան՝ Գյումրիում, և այն պատահական չէ այստեղ գտնվում, ո՛չ միայն գեղեցկության համար»։

Ադրբեջանի սանձարձակ գործողությունների ժամանակ ՀԱՊԿ-ի լռությունը ճիշտ չէ համարում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, հիմնավորելով՝ ռազմական այդ դաշինքի նպատակը անդամ պետությունների անվտանգության ապահովումն է․ «Մի քիչ զարմանալի է, որ մենք պետք է դրա մասին անընդհատ ասենք, որ արձագանք լինի մի կառույցում, որը հենց միտված է այդ կրակոցներին արձագանքել»։

Արդյոք ժամանակ առ ժամանակ բռնկվող ադրբեջանական սադրանքների հարցով Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, Սիմոնյանը չգիտի։ Մյուս կողմից ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անհրաժեշտ չի համարում, որ իր ձևակերպմամբ՝ Հայաստանի վրա մի քանի կրակոցի համար պաշտոնական Երևանը ընթացակարգով պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին:

«Դա կնշանակի, որ ՀՀ-ի բանակը այնքան մարտունակ չէ, որ մեզ վրա 5 հատ կրակել են, և մենք խնդրել ենք՝ եկեք մեզ պաշտպանեք։ Մենք պետք է այնքան հզոր լինենք և այսօր կանք, որ 5 կրակոցին ի պատասխան կարող ենք 5000 հատ կրակել։ Այդպես էլ արվում է։ ՀԱՊԿ-ի պայմանագիրը կարող է գործել, երբ լայնամասշտաբ պատերազմ լինի, և մենք դիմենք»,- ասաց Մարուքյանը։

Հայ-ռուսական բարեկամությունը ստվերող մյուս կնճռոտ թեման ռուսական զենքի վաճառքն է Ադրբեջանին։ Բանն այն է, որ Ռուսաստանը առաջատար այն պետություններից է, որից զենք է գնում Ադրբեջանը։ 2018 թվականի դրությամբ, ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների, 12 տարում Ռուսաստանից 5 միլիարդ դոլարի զենք է գնել Ադրբեջանը։ Ըստ Շվեդիայում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտի՝ 2011-2015 թվականներին, 2006-2010 թվականների համեմատ Ռուսաստանը 7 անգամ ավելացրել է սպառազինության մատակարարումը Ադրբեջան։ Այսինքն՝ Ռուսաստանում արտադրված զենքի շուրջ 5 տոկոսը արտահանվել էր հենց Ադրբեջան, որի բանակի սպառազինության 22 %-ը ռուսական արտադրության է։ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ շատ վատ բան է, երբ հայ զինվորները մահանում են Ադրբեջանին վաճառված ռուսական զենքի կրակոցից․ «Բայց մի մոռացեք, որ նմանատիպ զենքով և սպառազինությամբ նաև մեր Զինված ուժերն են հագեցած, և խնդիրը խաղաղության հասնելն է։ Ես չեմ կարծում՝ բալանսը խախտված է, Ադրբեջանը պարզապես ավելի շատ զինատեսակներ է առնում։ Եկեք ես չխոսեմ՝ մենք ինչ խնդիրներ ենք լուծում»։ Ի պատասխան հայկական կողմի քննադատությունների՝ ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հիշեցնում է, որ Ռուսաստանը զենք վաճառում է ո՛չ միայն Ադրբեջանին, այլև դաշնակից պետություններին․ «Դաշնակիցներին՝ նաև Հայաստանին, վաճառում է ավելի շատ, այնպիսի զենք, որոնք երբեք չեն վաճառվում այլ պետությունների»։

Կալաշնիկովին լրագրողները հիշեցրին, որ Հայաստանի իշխանությունը ամենաբարձր մակարդակով անհանգստություն է հայտնում Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքով, բայց գործընթացը չի կասեցվում։ «Դե իհարկե դա անհանգստացնում է։ Նույն կերպ էլ Ադրբեջանին է անհանգստացնում, որ մենք վաճառում ենք նորագույն զինատեսակներ Հայաստանին։ Անհանգստացնում է, իհարկե, երկրների ղեկավարներին։ Թող հետո իրենց գլխացավանքը դառնա»,- կատակեց Կալաշնիկովը։

Թե՛ Լեոնիդ Կալաշնիկովը, թե՛ Կոնստանտին Զատուլինը Հայաստան էին ժամանել մասնակցելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, որը սկսվել էր երեկ։ Այդտեղ, ըստ հայաստանցի պաշտոնյաների, ռուսական զենքի վաճառքի, ինչպես և սահմանում միջադեպերի վերաբերյալ հարցեր չեն քննարկվել։ ՀԱՊԿ խորհրդրարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցում են նաև այդ կառույցի նախագահը, Տաջիկստանի խորհրդարանի նախագահը, Ղազախստանի Մաժիլիսի նախագահը, Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակը և ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը անցկացվում է արդեն 12-րդ անգամ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան