«Սպայկա» ընկերությունը պետությանն է վերադարձրել 1 միլիարդ դրամ․ վնասի հստակ չափ ՊԵԿ-ը չի նշում

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՊԵԿ պարզելու, թե, ի վերջո, որքան է կազմում «Սպայկա» ընկերության կողմից պետությանը ենթադրաբար պատճառված վնասի հստակ չափը։ Մեզ հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ից տեղեկացրել են, որ ելնելով գործի նախաքննության շահերից նպատակահարմար չեն գտնում նման տեղեկատվության հրապարակումը։ Միևնույն ժամանակ նշել են, որ 2019 թվականի ընթացքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 1 միլիարդ դրամ։

Հետաքրքրական է, որ չնայած մեզ պատասխանել են, որ նախաքննական գաղտնիք է գումարի իրական չափը, բայց ՊԵԿ նախագահը հուլիսի 25-ին Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ գումարն ավելի մեծ է, քան նախկինում հնչեցված 7-8 միլիարդ դրամը։ Բացի այդ, գումարի մեկ այլ չափ էլ օգոստոսի 13-ին նշել էր ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը։ Նա լրագրողներին հայտնել էր, որ «Սպայկայի» կողմից պետությանը պատճառված վնասի չափը կազմում է մոտ 10 միլիարդ դրամ։ Թե արդյոք սա վերջնական չափն էր, թե գումարը ավելացել է, ՊԵԿ-ից պարզել չհաջողվեց։

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հայտարարել էր, որ «Սպայկա»-ն 2015-ի հունվարի 1-ից մինչև 2018-ի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում արտահանված շուրջ 45 հազար տոննա լոլիկը փաստաթղթերում ներկայացրել է ոչ արժանահավատ գներով և դրա հետևանքով շահութահարկի գծով պակաս է հաշվարկել ու պետական բյուջե չի վճարել 2 միլիարդ 45 միլիոն դրամ: Ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը հայտարարեց, որ այդ գումարն ամբողջովին փոխանցվել է պետբյուջե։ Այս տարվա ապրիլին ՊԵԿ-ը նոր մեղադրանք ներկայացրեց «Սպայկա»-ին, պնդելով, թե 2015թ․ հունվարի 1-ից մինչև 2016թ․ հունվարի 11-ը ծավալած գործունեության հետևանքով ընկերությունը 7 միլիարդ 36 միլիոն դրամ հարկ ու տուրք պակաս է վճարել պետբյուջե:

Ապրիլի 8-ին «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանը կալանավորվեց: Նրա խափանման միջոցը փոխվեց և «Սպայկա»-ի տնօրենն ազատ արձակվեց մայիսի 4-ին՝ 1 միլիարդ դրամ գումար ՊԵԿ միասնական հաշվին վճարելուց հետո:

Լիլիթ Շաբոյան