Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ ստորագրելու վերջին գիշերը միայն Սերժ Սարգսյանը կասի՝ ստորագրե՞ն համաձայնագիրը, թե՝ ոչ. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանի կարծիքով, որ «տերն» ավելի լավն է, նրա մոտ վազելը խոսում է լակեյի հոգեբանություն ունենալու մասին, իսկ արևմտամետ քաղաքական գործիչների կարծիքը, թե՝ Ռուսաստանը Հայաստանին ստրկացնելու քաղաքականություն է վարում, թույլ չտալով, որ երկիրն այլ ուղով զարգանա, կուսակցության առաջնորդը կարծում է, որ եթե մարդը ստրուկի հոգեբանություն չունենա, երբեք էլ ստրուկ չի դառնա:

Դեմկուսի առաջնորդը կոչ է անում հարցին մոտենալ այլ տեսանկյունից՝ թե միություններից ո՞րն է խանգարել կամ խանգարում, որ Հայաստանի իշխանություններն արդար ու լավ կառավարեն մեր երկիրը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, սակայն, ինքնիշխանություն և անկախ կառավարման համակարգ ունենալը ցանկացած երկրի համար թիվ մեկ խնդիրն է: Այն մեծապես պայմանավորված է նրանով, թե երկիրը որ կառույցին է անդամակցում: Ա. Մարտիրոսյանը համոզված է, որ շատ հարցեր պատճառահետևանքային կապ ունեն, որոնք մեր կամքից անկախ ազդում են երկրի առաջընթացի վրա, և դրանք երբեք էլ անտեսել չի կարելի:

«Ընդհանրապես դրական պրոցեսին միանալուց հետո է երկիրը տնտեսական և քաղաքական առաջընթաց արձանագրում և զարգանում: Ի տարբերություն ԵԱՏՄ–ի, Եվրամիությունը տնտեսապես ավելի զարգացած տարածք է: Կարևոր է հանգամանքը, որ Ռուսաստանն այլևս տեխնոլոգիական կենտրոն չէ և այդ առումով որևէ առավելություն չունի Արևմուտքի համեմատ: Սա ամենևին էլ չի նշանակում, որ Ռուսաստանի հետ մենք որևէ հարաբերություն չպետք է ունենանք: Եվ ամենևին էլ այնպես չէ, որ եվրոպական ընտանիքին անդամակցելով, մեկ օրվա ընթացքում կարող են հրաշքներ տեղի ունենալ և մենք տեխնոլոգիական, տնտեսական և ժողովրդավարական առումներով թռիչքներ կարձանագրենք: Բայց կա մեկ ճշմարտություն, որ մենք պետք է անընդհատ շփվենք ուժեղի հետ, որպեսզի կարողանանք տնտեսությունը և այլ ուղղություններ քիչ–քիչ ուժեղացնել և զարգացնել»,– համոզված է Ա. Մարտիրոսյանը:

Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք համաժողովի ժամանակ Հայաստան–ԵՄ նախաստորագրվելիք համաձայնագրի ներկա տարբերակը նախորդի համեմատ կուսակցության փոխնախագահը բավականին թույլ է գնահատում, քանի որ իր տեղեկություններով, փաստաթղթում գրված նախադասությունները վերջանում են՝ «եթե չի հակասում ԵԱՏՄ դրույթներին» արտահայտությամբ, ինչը նշանակում է, որ տնտեսության բարելավման մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող:

«Այսինքն, այն ընդամենը կլինի լավ մտադրությունների մասին փաստաթուղթ, որի արդյունքում իշխանությունները հնարավորություն կունենան ասելու՝ «տեսեք, կոմպլեմենտար քաղաքականություն ենք վարում», եվրոպացիներից էլ գումար կվերցնեն: Այդքան բան»,– համոզված է Ա. Մարտիրոսյանը:

Ըստ «Ժառանգության» փոխնախագահի, թույլ կամ ուժեղ դրույթներ ունենալը դեռ չի նշանակում, որ այն ի վերջո կստորագրվի, քանի որ նախորդ անգամ էլ Հայաստանն այն մի գիշերում զոհեց հանուն ԵԱՏՄ–ի անդամակցության: Իսկ ԱԺ–ում հարցի բուռն քննարկման իմիտացիա ստեղծելը արհեստածին էր, քանի որ թեմայի շուրջ երկրում բուռն իրավիճակ չկա:

«Բացի այդ, Հայաստանում որոշումները բոլորովին այլ ձևով են ընդունվում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այս հարցի շուրջ որևէ լուրջ շարժում չէր կարող լինել: Ամենասխալը, որը մինչ օրս շարունակվում է, նախաստորագրվելիք փաստաթղթի գաղտնիության պահպանման հարցն է: Այն միանշանակ բաց փաստաթուղթ պետք է լիներ և հասարակությունն ու քաղաքական գործիչները պետք է տեսնեին, թե ինչի մասին է խոսքը»,– համոզված է Ա. Մարտիրոսյանը:

Քաղաքական գործչի կարծիքով` թեև փաստաթուղթը մեր կյանքում մեծ դրական բեկում առանձնապես չի կարողանա մտցնել, բայց լավ կլինի, որ այն ստորագրվի: Եվ չնայած ներքաղաքական առումով փաստաթուղթը չստորագրելու որևէ շարժառիթ նա չի տեսնում, բայց ստորագրման փաստը տեղի կունենա, թե ոչ՝ դժվարանում է ասել, քանի որ դա կախված է միայն մեկ անձից:

«Եթե Պուտինն ասի՝ ստորագրեք, կստորագրեն: Եթե ասի մի՛ ստորագրեք, Հայաստանի գործադիր իշխանությունն էլ չի ստորագրի: Եվ՝ վերջ: Այսինքն, ստորագրելու վերջին գիշերը միայն Սերժ Սարգսյանը կասի՝ ստորագրե՞ն, թե՝ ոչ: Այնպես որ, այս պահին ոչինչ կանխատեսել հնարավոր չէ»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում