Նույն օրը հրապարակված նկարներից մեկում համայնքի ղեկավարի ուսին զենք կա, ընկերն էլ որսի շորերով է. նոր մանրամասներ անգղի որսից. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
15.10.2026 | 18:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չպատասխանեց Բաքվում պահվող գերիների մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:05
ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել խորհրդարանական զարգացման վերաբերյալ
15.10.2026 | 17:54
Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ կառավարական շենքեր են հրկիզվել․ ուսանողները միացել են հակակառավարական շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:42
Մոլդովական FlyOne-ը դուրս է եկել հայկական ավիաընկերությունից․ ովքե՞ր են նոր բաժնետերերը
15.10.2026 | 17:34
Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարարն ու այլ երկրների ներկայացուցիչներ Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել են դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղների մասին ահազանգ էր եղել ու տարածվել էին սպանված կենդանիների լուսանկարները: «Econews»–ին հաջողվել էր պարզել, որ լուսանկարում պատկերված անձանցից մեկը Շենավան համայնքի ղեկավար 37–ամյա Արթուր Մկրտչյանն է:

Գյուղապետի հետ մեկ փորձով հնարավոր չեղավ կապ հաստատել: «Բարև ձեզ, պարոն Մկրտչյան» նախադասությունը լսելուց հետո անջատեց հեռախոսը, որը երկար ժամանակ զբաղված ռեժիմի տակ էր:

Մոտ 30 րոպե հետո Ա.Մկրտչյանն ինքը զանգահարեց:

– Ես հասկացա, որ լրագրող եք, հիմա լսում եմ:

– Հասկացաք, դրա համար անջատեցի՞ք:

– Չէ: Ուղղակի այնքան զանգ է գալիս լրագրողներից:

– Պարո՛ն Մկրտչյան, Ձեզ մեղադրում են անգղներ որսալու մեջ:

– Դա 2007 թ. նկար է: Մենք Բագարան–Երվանդաշատ ճանապարհով ընկերներով գնում էինք, այդ անգղներն այնտեղ սպանված ու ընկած էին: Բոլոր անցորդները կանգնում, նայում ու նկարվում էին: Մենք էլ կանգնեցինք ու նկարվեցինք: Մեզ անցորդներից մեկն է նկարել:

Այդ ժամանակ էլ որսի սեզոն էր, բոլորը անցնում–դառնում էին: Թուրքիայի սահմանի մոտ է դա: Մի քանի տարի է լուսանկարները «սայթում» քցած է եղել, ոչ մի արձագանք չի եղել: Հիմա ի՞նչ է կատարվում, դեռ չեմ հասկանում:

– Բայց չգիտեի՞ք, որ Կարմիր գրքում են գրանցված: Որպես գյուղապետ իրավապահներին չհայտնեցի՞ք դեպքի մասին:

– Ճիշտն ասած՝ չէ: Դրանք Թուրքիայի կողմից եկած բաներ են: Նրանք սարերի վրա են բնակվում ու շատ հազվադեպ են հանդիպում: Ուղղակի հետաքրքրության համար նկարվեցինք ու անցանք: Թե չէ՝ ես տենց բաներ չեմ սիրում:

– Ապացույցներ ունե՞ք:

– Այդ մեքենան որ կա, ես գնել էի 2005 թվականին, այդ մեքենայով կարելի է ապացուցել: Մեքենան հենց 2007 թ.–ին էլ վաճառել եմ: Մեր մեքենան պարզ երևում է:

–Մի քանի տարի առաջ էլ յուրացման համար դատապարտվեցիք: Կարծես ակտիվ եք ձեր անձի շուրջ կատարվող նման դեպքերով:

– Դա ընդհանրապես անակնկալ էր ինձ համար: Ես հիմա շատ զգույշ եմ ամեն հարցում, բայց արի ու տես… այս ամենն ինձ համար անակնկալ էր:

Անակնկալի եկած համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում հայտնեց, որ արդեն ոստիկանությունում ցուցմունք է տվել: Ի դեպ՝ ոստիկանության տեղեկացմամբ՝ երեք անձանցից երկուսի ՝ Ա. Մկրտչյանի և Յ. Պողոսյանի ինքնությունը պարզվել է, իսկ երրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում: Պարզվել է, որ նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երևացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է՝ հետևաբար դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող:

Իրականում այդքան էլ էական չէ, թե դեպքը երբ է տեղի ունեցել: Էականն այն է, որ Կարմիր գրքում ընդգրկված կենդանիների որսի համար նախատեսվում է քրեական պատիժ: Սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Ա. Մկրտչյանն իր սոցիալական կայքի էջում լուսանկարները հրապարակել է դեռ 2011 թվականին: Կենդանիների արյունոտ ֆոնին՝ որսի շորերով ու թեթևակի ժպիտով մի քանի նկարներ են արվել: Նույն օրը հրապարակված նկարներից մեկում էլ համայնքի ղեկավարի ուսին զենք կա, ընկերն էլ որսի շորերով է:

Հուսանք՝ իրավապահ մարմինները հաշվի կառնեն բոլոր «պատահականությունները» և դեպքը չի կոծկվի: Իսկ ինչ վերաբերում է Ա. Մկրտչյանին անակնկալի բերած յուրացման դեպքին. դեռ 2012 թ. նոյեմբերի 28–ին Շենավան համայնքի ավագանու որոշմամբ նույն համայնքի բնակիչներ Ա. և Վ.Եղիազարյաններին, որպես անապահով ընտանիքի, համայնքի կողմից հատկացվել է 500 հազար դրամ: Ղեկավար Ա. Մկրտչյանը սոցիալական օգնության այդ գումարից նրանց անձամբ տվել է 300 հազար դրամ, իսկ մնացած 200 հազար դրամով պարտավորվել է կատարել հողի հարկի դիմաց այդ ընտանիքի ունեցած պարտքի մարումը: Սակայն համայնքի ղեկավարը անապահով ընտանիքին չտված 200 հազար դրամ գումարը գյուղապետարանի դրամարկղ չի մուտքագրել և, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում