«Բոյ բեզ պրավիլ էր գնում». ականատեսը ներկայացնում է՝ Փաշինյան-Գեղամյան բախման մանրամասները.«Ժողովուրդ»

Լուրեր

03.04.2026 | 16:51
Թրամփը զգուշացնում է` ԱՄՆ-ն հաջորդիվ կհարվածի Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին
03.04.2026 | 16:40
Ջենարո Գատուզոն հեռացավ Իտալիայի հավաքականից
03.04.2026 | 16:32
Սևանա լճի ափին ապօրինի շինությունների ապամոնտաժումը շարունակվում է․ քանդվել են նաև Սեյրան Օհանյանի առանձնատան հատվածներ
03.04.2026 | 16:25
Ֆրանսիական կոնտեյներային նավն անցել է Հորմուզի նեղուցով
03.04.2026 | 16:17
ՀԸՖ․ Արթուր Ալեքսանյանը գորգում իր վերջնական խոսքը դեռ չի ասել
03.04.2026 | 16:06
Ղրիմում ռուսական Սու-30 կործանիչ է կործանվել
03.04.2026 | 15:55
«Տաք պահեք՝ կանցնի, դիմացեք»․ բնակիչներին վրդովվեցրել է կառուցապատողի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 15:45
«Օրիոնը» լքել է Երկրի ուղեծիրը և շարժվում է դեպի Լուսին
03.04.2026 | 15:38
ՍԱՏՄ-ն ամփոփել է Զատկի տոնին ընդառաջ ձվի արտադրության և իրացման շուկայում իրականացված վերահսկողության արդյունքները
03.04.2026 | 15:27
5 հատ 35 հարկանի շենք են կառուցում, ո՞նց են պատկերացնում նման ծանրաբեռնվածություն տարածքում. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 15:25
Զինվոր է մահացել զորավարժարանում // Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորվարժություններ կանեն․ ԼՈՒՐԵՐ
03.04.2026 | 15:15
«Չելսին» առանցքային ֆուտբոլիստին 2 խաղով հեռացրել է՝ «Ռեալի» մասին հայտարարությունից հետո
03.04.2026 | 15:03
Թմրամիջոցներ տեղադրող երիտասարդը փախուստի դիմելիս ընկել է ջրատարը. ոստիկանները նախ փրկել են նրան, ապա ձերբակալել
03.04.2026 | 14:57
Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր սահմանափակելու հարցը
03.04.2026 | 14:49
Երևանի Արգիշտի փողոցում ծեծի ու կողոպուտի դեպք․ հինգ երիտասարդ ձերբակալվել է
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ Ազգային ժողովում կրքերը թեժ էին: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին մի քանի անգամ իր ելույթում անդրադարձել էր Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանին: Նա էլ ամբիոնից հայտարարել էր, որ դադարեցնի իրեն հիշատակել. «Չափդ մի՛ կորցրու»:

 

Սակայն այսքանով Աժ դահլիճում երկու պատգամավորների լեզվակռիվը չի ավարտվել: Երբ Արտաշես Գեղամյանը լքել է դահլիճը, կարճ ժամանակ անց դահլիճից դուրս է եկել նաեւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Երկու պատգամավորները միջանցքում հանդիպել են, նրանց միջեւ խոսակցությունը ավարտվել է բռունցքներով:

 

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց այդ միջադեպին ծայրից ծայր ականատես եղած օրենսդիրներից մեկի հետ, որը, սակայն, խնդրեց իր անունը դեռ չհրապարակել: Նա պատմեց, թե ինչպես են զարգացել իրադարձությունները. «Արշատես Գեղամյանը, երբ ԱԺ դահլիճից դուրս եկավ, միջանցքում գործընկերներից մեկի մոտ անկեղծացել է, թե ապեր, իմ  մասին երբ խոսում են դահլիճում, կաշկանդվում եմ, բայց դրանց որտեղ բռնել եմ, մի մութ տեղ, սպանելու եմ, ընենց եմ ծեծելու, շան սատակ անելու: Մեկ էլ էդ րոպեին էն Ավետիս Բաբաջանյանը (խոսքը լրագրող Ավետիս Բաբաջանյանի մասին է) ասեց, թե հեն ա Նիկոլը, եկավ բուֆետի կողմ: Գեղամյանը հետ ֆռաց ու շտապեց նրա հետեւից: Մի հատ տվեց Նիկոլին, Նիկոլը թեքվեց՝ վայ արա, էս ինչ ես անում, ուզում էս ձեռ-մեռ քցես: Մեկ էլ Գեղամյանը՝ քացով…: էդ ոնց էր գալիս, թռնում ոտով… լավ է չընգավ, մեծ մարդ էր …: Առանց կատակի, մի 5 -6 րոպե իրար է՛լ բոքս, է՛լ ճլոտի, է՛լ քացով, էն որ հիմա բոքսեր են ցույց տալիս՝ բոյ բեզ պրավիլ, այ, այդպես բոյ էր գնում: Նիկոլն էլ ակտիվ պատասխան հարվածներ էր հասցնում՝ ոտով, ձեռքերով»»:

 

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: