«Պատմական պահ». հեղինակավոր ԶԼՄ-ների անդրադարձը` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Լուրեր

27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը քննարկումներ թեմա է դարձել միջազգային մամուլում ու փորձագիտական դաշտում։ Ներկայացուցիչների պալատի բանաձևին անդրադարձել տարբեր միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ։

Մասնավորապես, բրիտանական The Guardian պարբերականը գրում է,որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ մտնելով բարդ պատմական դեբատի մեջ, հատկապես՝ ԱՄՆ-Թուրքիա լարված հարաբերությունների պայմաններում: Հոդվածագիրը  նաև նշում է, որ թուրքական կառավարությունը մերժում է օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ հայերի սպանությունները նկարագրելու համար և քարոզչական արշավ է տանում ԱՄՆ-ում ու ամբողջ աշխարհում, որպեսզի խոչընդոտի այդ սպանություները բնութագրելիս այդ բառի օգտագործմանը:

«Շատ երկրներ և ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգները պաշտոնապես ճանաչելեն սպանությունները որպես ցեղասպանություն։ Սակայն ԱՄՆ Կոնգրեսը վերջին տարիներին ճնշումների էր ենթարկվում, ձեռնպահ էր մնում՝ ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ հարաբերությունները չբորբոքելու պատճառով։ Բանաձևին աջակցությունն ավելացավ հատկապես դեմոկրատների շրջանում, երբ Թրամփը հնարավոր դարձրեց թուրքական հարձակումները քրդական խմբերի դեմ»,- նշվում է The Guardian-ի հոդվածում։

Գերմականական Deutsche Welle-ն էլ նշում է, որ նախկինում ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում նման բանաձևեր ներկայացվել են, բայց չեն ընդունվել՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի պատճառով։

«Պատմական պահը եկավ ԱՄՆ քաղաքական գործիչների ու Թուրքիայի միջև լարվածության ժամանակ, Սիրիայում ռազմական ներխուժման ու քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա հարձակման արդյունքում, որից հետո ամերիկյան զորքերը, նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, նահանջեցին այդ տարածքներից»,- գրում է Deutsche Welle-ն՝ հավելելով, որ հայերը հորդորում են միջազգային հանրությանը՝ իրենց ժողովրդի զանգվածային սպանությունները ճանաչել ցեղասպանություն, որն արդեն արել է 30 երկիր՝ ներառյալ Գերմանիան ու Ֆրանսիան։

Reuters գործալությունն էլ գրել է. «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ճանաչեց մեկ դար առաջ իրագործված հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն։ Խորհրդանշական, բայց պատմական քվեարկություն, որն անմիջապես դատապարտվեց Թուրքիայի կողմից»։

Անդրադառնալով բանաձևի ընդունման կարևորությանն ու դրա նախապայմաններին՝ հոդվածագիրը նշում է, որ Թուրքիան արագորեն դատապարտել է բանաձևը, և մեջբերել թուրքական արձագանքը. «Ցեղասպանության բանաձևը զուրկ է որևէ պատմական ու իրավական հիմքից։ Որպես անիմաստ քաղաքական քայլ, դրա միակ հասցեատերերն են հայկական լոբբին ու հակաթուրքական խմբերը»։

Ամերիկյան CNN-ի գնահատմամբ էլ՝ Ներկայացուցիչների պալատը, ընդունելով երկու բանաձևերը, հստակ մեսիջ է հղում թուրքական կառավարությանը՝ ամերիկյան օրենսդիրների ու երկրի միջև հարաբերությունների վատթարացող պայմաններում։

«Մեծ սխալ է, որ սա մենք չենք ընդունել ավելի վաղ»,- քվեարկությունից առաջ Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդ Սթեն Հոյերի հայտարարությունն է մեջբերում CNN-ը: