Մենք այստեղ իրականում կիրառական պրոդուկտ ստեղծելու մեծ ներուժ, լավ գաղափարներ ունենք, բայց այն վաճառելու խնդիր ունենք. վարչապետ

Լուրեր

03.06.2026 | 17:45
Միկա Բադալյանի գործով պարզվում են ենթադրյալ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ինքնությունները․ ՀԿԿ
03.06.2026 | 17:37
Դիմում եմ ՌԴ-ին՝ եթե պատժամիջոցները շարունակվեն, ՀՀ-ն լուծելու է իր հարցերը, մի՛ կրկնեք անցյալի սխալները․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 17:24
Միջազգային հանրապետական ինստիտուտը դիտորդների կուղարկի Հայաստան՝ ընտրությունները գնահատելու համար
03.06.2026 | 17:17
Մբապեն Լա լիգայի վատագույն ցուցանիշն ունի պաշտպանողական գործողությունների ցուցանիշով
03.06.2026 | 17:06
Ոչ կենցաղային սպառողների գազի հաշվիչները կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիա»-ի հաշվին
03.06.2026 | 16:54
Դևիդ Բեքհեմն աստղ կունենա Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
03.06.2026 | 16:44
Ցուցադրված տեխնիկան մեծ մասամբ բանակին է մատակարարվում․ Հակոբ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 16:33
Թուրքիայի տրանսպորտի նախարարը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներին է անդրադարձել
03.06.2026 | 16:24
Կսուբսիդավորվի լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղիկների արտահանումը․Պապոյան
03.06.2026 | 16:19
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
03.06.2026 | 16:10
Մի 4 տարի առաջ ոչինչ չկար, իհարկե գոհ եմ․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 16:01
Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հանդիպել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ
03.06.2026 | 15:52
ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանին համարել կազմակերպության լիիրավ անդամ
03.06.2026 | 15:44
Ի՞նչ կալիբրով պիտի կրակեն, որ ինձ հասնի․ Անդրանիկ Քոչարյանը զրահամեքենա փորձարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 15:35
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չհայտարարված այցով Կիևում է
Բոլորը

Կառավարության ղեկավարի մյուս հանձնարարականը տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցության գործիքների զարգացման վերաբերյալ էր: Վարչապետը նշել է, որ վերջերս կայացած «ԴիջիԹեք էքսպո-2017»-ի ընթացքում կրկին արձանագրվել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և արտահաման ներուժը: 

«ՏՏ ոլորտում նոր գաղափարներ և ծրագրային լուծումներ ունեցող սկսնակ, փոքր և միջին ընկերությունները հաճախ աջակցության կարիք ունեն, մասնավորապես՝ առկա է նոր շուկաների մուտքի, գործարար կապերի հաստատման, վաճառքի, մարքեթինգի հմտությունների բարձրացման և համապատասխան դասընթացների իրականացման անհրաժեշտություն»,-նշել է Կարեն Կարապետյանը և հանձնարարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, ինչպես նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ՏՏ ոլորտի արտահանման, գործարար հմտությունների և կարողությունների զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիր` համապատասխան գործիքների նախատեսմամբ: 

«Մենք այստեղ իրականում կիրառական պրոդուկտ ստեղծելու մեծ ներուժ, լավ գաղափարներ ունենք, բայց այն վաճառելու խնդիր ունենք, և այստեղ պետք է հստակ բիզնեսի կողքին կանգնենք»,-ասել է կառավարության ղեկավարը: