Հայտարարվել է 2017թ.-ի գրականության Նոբելյան մրցանակակրի անունը
Մշակույթ
05.10.2017 | 15:23Ստոկհոլմում հայտարարվել է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը: Դափնեկիր է դարձել ծագումով ճապոնացի բրիտանացի գրող Կաձուո Իսիգուրոն. այս մասին տեղեկացնում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի այս մրցանակը տրվեց ամերիկացի երաժիշտ և երգահան Բոբ Դիլանին:
Նշենք նաև, որ արդեն իսկ հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության, ֆիզիկայի և քիմիայի բնագավառում ձեռքբերումների համար Նոբելյան մրցանակիրները:
Ուրբաթ՝ հոկտեմբերի 6-ին, կհանձնվի նաև 2017թ. Խաղաղության Նոբելյան մրցանակը: