2020-ի հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կդառնա 300 հազար դրամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
Բոլորը

Մենք կունենանք կենսաթոշակների միջին չափի բարձրացում 10 տոկոսով, ինչպես նաև 2020 թվականի հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կդառնա 300 հազար դրամ․ այս մասին ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«1-ին և 2-րդ երեխաների համար այս պահին սահմանված է 50․000 և 150․000 դրամ, բայց այս թվերը կավելանան։ Մենք մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափի ավելացում կունենանք։ Ծնելիության աճի խթանմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն, ավելացել է ուսուցիչների աշխատավարձը, ինչը կշարունակվի նաև 2020 թվականին, ուժային կառույցների աշխատողների միջին աշխատավարձի 10 տոկոս բարձրացում կլինի։ Ինչպես նաև սպասվում է ԱԻ նախարարության Փրկարար ծառայության աշխատակիցների միջին աշխատավարձի բարձրացում՝ 30 տոկոսով, անտառապահների և անտառապետերի աշխատավարձերի բարձրացում՝ 20․000 դրամով»,- տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է 2020 թվականի բյուջեի նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։