Բողոքի ակցիա Գյումրիում. գնացքները չեն աշխատում, մեքենավարները գործադուլ են սկսել

Լուրեր

04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
Բոլորը

Երեկ կեսօրից Գյումրիի Լոկոմոտիվային դեպոյում մեքենավարները բողոքի ակցիա են իրականացնում: Արդյունքում բեռնատար և մարդատար գնացքները չեն շահագործվում, երկաթուղու աշխատանքը պարալիզացված է:

Տեղեկացանք, որ երկու օր է՝ Գյումրիից Երևան և հակառակ ուղղությամբ գնացքները չեն աշխատում, չի գործում նաև Թբիլիսիի երթուղին:

Մեքենավարները «Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարությունից պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը: Նման բողոքի ակցիա մեքենավարները կազմակերպել էին նաև շուրջ 11 ամիս առաջ: Այն ժամանակ ՀԿԵ-ն խոստացել էր լուծել խնդիրները, բայց ոչինչ չի փոխվել։

Նշենք, որ լրագրողները հնարավորություն չունեն հանդիպել գործադուլավորների հետ. նրանք դեպոյի տարածքում են, իսկ այնտեղ կողմնակի անձանց մուտքն արգելված է։

Factor.am-ի հետ զրույցում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը նշեց, որ գործադուլավորների գործողություններն անօրինական են:

«Իրենք խախտելով իրենց աշխատանքային պայմանագրերը՝ նման բան  են անում։  Օրենքից դուրս է նրանց գործադուլը: Նրանց գործողությունները հակասում են աշխատանքային պայմանագրի դրույթներին: Այս պահին աշխատում ենք իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ: Այնպես չէ, որ մենք իրենց գերեվարել ենք, չեն կարող դուրս գալ: Թող դուրս գան, խոսեն։ Բանակցությունները են ընթանում, աշխատանք է տարվում: Սպասենք, տեսնենք՝ ինչով կավարտվի»,- ասաց Ռուբեն Գրձելյանը։

Չ.Է.