Եթե Անկարան շարունակի Սիրիայում գործողությունը, ԱՄՆ-ն լայնածավալ պատժամիջոցներ կկիրառի. Փենս

Լուրեր

04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
Բոլորը

ԱՄՆ-ն պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, եթե այդ երկրի իշխանությունները որոշեն շարունակել ռազմական գործողությունը Սիրիայում: Fox News-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ողջունում ենք ռազմական գործողությունների դադարեցումը և լիարժեք հրադադարի հույս ունենք: Բայց նախագահը հստակ հասկացրեց, որ առաջիկա օրերին Թուրքիայի նկատմամբ ավելի լայնածավալ պատժամիջոցներ կսահմանի: Դա նշանակում է, որ մենք հույս ունենք, որ հրադադարի ռեժիմ կհաստատվի»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը:

Հոկտեմբերի 14-ին, հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Սիրիայում ռազմական գործողությունների հետ կապված Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին:

Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների արդյունքներով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր Սիրիայի հյուսիս-արևելքում Անկարայի «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության դադարեցման մասին: Մնացյալը, ըստ Լավրովի, կախված կլինի քրդական կազմավորումները դուրս բերելու մասին համաձայնության կատարումից:

Բանակցությունների արդյունքում որոշվել է նաև Սիրիայում թուրքական գործողության սահմաններից դուրս ռուսական ռազմական ոստիկանության և սիրիական զինուժ տեղակայել: