«Մենք մաքսիմալ կարող ենք աջակցել ոչ միայն սիրիահայերին, այլև՝ սիրիացիներին»․ Տաթևիկ Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 18:49
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը

-Սիրիայի հյուսիսում Թուրքիան արդեն ռազմական գործողություններ է ծավալում: Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում թուրքական ներխուժումը Սիրիա:

-Ըստ էության հղում կկատարեմ ԱԳՆ և վարչապետ Փաշինյանի համապատասխան հայտարարություններին՝ մենք դատապարտել ենք Թուրքիայի ներխուժումը Սիրիա որպես պետություն, այնտեղ ապրող փոքրամասնությունների հետ կապված, նրանց կյանքին սպառնացող վտանգի հետ կապված և ընդհանուր տարածաշրջանային անկայունության ստեղծման առնչությամբ։ Բնականաբար, այստեղ մենք որպես պետություն ուշի ուշով հետևում ենք իրադարձություններին՝ հաշվի առնելով հայերի գոյությունը Սիրիայում։ Այս պահին հայերը հեռու են պատերազմական գործողությունների դաշտից, սակայն համապատասխան գործողությունները դրանց անհրաժեշտության դեպքում նրանց տեղահանման վերաբերյալ պատրաստ ենք իրականացնել։ Եվ տեղում մեր ԱԳՆ աշխատակիցները, գործընկերները համապատասխան արտակարգ ռեժիմով են աշխատում կապը պահպանելով հայկական համայնքի հետ։

-Տիկին Հայրապետյան, որպես տարածաշրջանային երկիր Հայաստանի տագնապը ո՞րը կարող է լինել այդ պատերազմից բացի հայկական համայնքից։

-Իրականում բնական է Հայաստանն ապրում է մի տարածաշրջանում, որը հակամարտություններով լի է, և հաշվի առնելով նաև որ թուրքական ներխուժումն ըստ էության օժանդակություն և աջակցություն է ստացել մեր հակառակորդ Ադրբեջանից, այս ամենի հանդեպ մենք նաև որպես պետություն չենք կարող անտարբեր լինել։ Սիրիան տարբեր պետությունների շահերի և բախման կենտրոն է, ինքը թատերաբեմ է, բայց այդ թատերաբեմը կարող է տեղափոխվել, այդ առումով մենք պետք է շատ ուշադիր լինենք՝ հաշվի առնելով, որ ունենք մեր հակամարտությունը։ Բացի դրանից, տարածաշրջանը հակամարտություններով լի է, և բոլորն իրար հետ փոխկապակցված են, և բացի այն, որ բոլորս մոտ հարևան ենք, նաև բնակվում ենք մեկ աշխարհում, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է որոշակիորեն։

-Ամբողջ աշխարհը գիտեր, որ պատերազմը լինելու է, ինչո՞ւ հնարավոր չեղավ այն կանգնեցնել։

-Հնարավոր չեղա՞վ, թե՞ ցանկություն չեղավ։ Իրականում այստեղ կա մի քանի գործոն, կա մարդկային գործոնը, որ դու որպես մարդ հետևում ես իրադարձությունների զարգացումներին ու ընդհանուր աշխարհի զարգացումներին։ Մենք մշտապես դատապարտել և դատապարտում ենք քաղաքացիական բնակչության հանդեպ բռնությունները, նկատի ունենալով այն, ինչ տեղի է ունեցել մեզ հետ 1915 թվականին մշտապես արդարություն փնտրելով։ Բայց մեծ հաշվով քաղաքականության մեջ կան շահեր, գերտերությունների շահեր, որոնք կարող են բախվել կամ խաչվել։ Դա ունենում է երբեմն փրկարար կամ կործանիչ հետևանքներ քաղաքացիական բնակչության համար։ Սա ընդհանուր աշխարհի օրենքն է ու գործում է մեր ժամանակներում։ Ելնելով մարդասիրական դիրքերից, ինչպես նաև մենք ենք արտահայտել մեր դիրքորոշումը՝ մենք մաքսիմալ կարող ենք աջակցել ոչ միայն սիրիահայերին, այլև՝ սիրիացիներին, և դա էլ անում ենք։  Եվ հենց դրան էր միտված բազմաթիվ քննադատությունների և քննարկումների տեղիք տվող մարդասիրական առաքելությունը Սիրիայում։ Եվ այս դեպքը մեկ անգամ ևս ապացուցում է, թե որքան կարևոր և հումանիտար քայլ էր դա, որ մենք ձեռնարկեցինք՝ չնայած բոլոր առաջացող հարցերին։

– ԵՄ անդամ մի շարք երկրների նույնպես միացել են Ֆինլանդիայի նախաձեռնությանը՝ Թուրքիային զենքի վաճառքը կասեցնելու որոշում կայացնելով: Կարո՞ղ է Եվրամիությունը, գոնե այս դեպքում, ավելի ընդլայնված ու գործուն պատժամիջոցներ կիրառել:

-Ես կարծում եմ, այո, կարող է, և ԵՄ-ն միտված է այդպես վարվելու։ Ակնհայտ է, որ Ֆրանսիան և Գերմանիան արդեն դադարեցրել են զենքի վաճառքը Թուրքիային և մատակարարումը։ Ճիշտ է, Էրդողանը հանդգնաբար ասեց, որ դա ոչինչ չի փոխում և միայն ուժեղացնում է իրենց դիրքերը, թեպետ ես չեմ կարծում, թե ոչինչ չի փոխում։ Դրանք առաջին քայլերն են և եթե թուրքական ռազմական գործողությունները լինեն շարունակական, շարունակական են լինելու նաև պատժամիջոցները։ Որովհետև իմ դիտարկմամբ, այո, ԵՄ-ն միտված է հնարավոր բոլոր քայլերը թուրքական առաջխաղացումը կանխելու համար։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: