Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քիմ Քարդաշյանին․ ՈՒՂԻՂ

Լուրեր

04.08.2026 | 18:49
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին:

«Ուրախ եմ ողջունել Ձեզ ՀՀ վարչապետի նստավայրում և ուրախ եմ, որ Հայաստան այցելելը Ձեզ համար դառնում է լավ ավանդույթ: Կցանկանայի նշել, որ մենք շատ ենք գնահատում Ձեր պատրաստակամությունը և գործունեությունը Հայաստանն աշխարհում ներկայացնելու ուղղությամբ, և դա շատ կարևոր է: Ներկայում մենք Հայաստանի նկատմամբ միջազգային հետաքրքրության հսկայական աճ ունենք, և կարծում եմ՝ Դուք ներդրում ունեք այդ գործում: Հուսով եմ և վստահ եմ, որ Դուք կշարունակեք այդ գործունեությունը, և հետաքրքրված կլինեք Հայաստանի ներուժի մասին քննարկումներով: Ուրախ եմ այս հնարավորության համար, քանի որ այսօր Հայաստանի և մեր կառավարության համար շատ կարևոր ուղղություն է կանանց քաջալերելը և նրանց տնտեսական գործունեության մղելը», – իր ողջույնի խոսքում նշել է վարչապետ Փաշինյանը:

Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հյուրընկալության համար՝ նշելով. «Շատ ուրախ եմ գտնվել Հայաստանում: Ես այստեղ տեսա մեծ ուշադրություն կանանց նկատմամբ և բիզնեսով զբաղվող կանանց քաջալերելու ուղղությամբ: Իսկապես շատ ուրախ եմ տեսնել դա»: Քարդաշյանի խոսքով՝ տպավորված է Հայաստանում մարդկանց ջերմ վերաբերմունքով և մտադիր է նաև տնտեսական գործունեություն ծավալել այստեղ:

Նիկոլ Փաշինյանը և Քիմ Քարդաշյանը մտքեր են փոխանակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի, հայ ինքնության պահպանման, Հայաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական կյանքում կանանց ակտիվության և ներգրավվածության, ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում համագործակցության համար ընձեռվող հնարավորությունների շուրջ: