WCIT 2019 -ի բացման համերգին օգտագործվել է Վահան Արծրունու մշակումը. հեղինակը դա ապօրինի է համարում և պատրաստվում է հետամուտ լինել

Լուրեր

13.12.2025 | 20:31
Սուրեն Պապիկյանն ու Աննա Վարդապետյանն այցելել են հյուսիսարևելյան սահմանագոտի
13.12.2025 | 20:00
Որ գույքերը հողին կհավասարեցվեն. Factor TV-ն Սևանի ափի անօրինական կառույցների հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
13.12.2025 | 19:44
Ալեն Սիմոնյանը Վրաստան է մեկնել Ալբերտին երկրպագելու համար
13.12.2025 | 19:00
Օրբելիի 5 երկնաքերները փակում են Հրազդանի կիրճի գեղեցկագույն լանդշաֆտը՝ քաղաքի թոքերը. Կարեն Բալյան
13.12.2025 | 18:41
Լուկաշենկոյի կողմից ազատ արձակված քաղբանտարկյալները լքել են Բելառուսի տարածքը
13.12.2025 | 18:03
Իրավիճակն ավտոճանապարհներին՝ 17։10-ի դրությամբ
13.12.2025 | 17:30
Մբապեն տրանսֆերային արժեքով հավասարվել է Հոլանդին ու Յամալին
13.12.2025 | 17:11
Լուկաշենկոն ներում է շնորհել Մարիա Կոլեսնիկովային, նա ազատության մեջ է
13.12.2025 | 16:54
ԲԿ-ի տնօրենը պարզաբանել է՝ ինչպես է թուրքական շտապ օգնության մեքենան հայտնվել Նոր Նորքում
13.12.2025 | 16:38
Որքան գումար է վաստակել Լևոն Արոնյանը Grand Slam-ի մրցաշրջանում
13.12.2025 | 16:15
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտն ավելի երկար կաշխատի
13.12.2025 | 16:06
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
13.12.2025 | 15:57
Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում
13.12.2025 | 15:42
Ռոնալդուն կնկարահանվի «Ֆորսաժ» ֆիլմում
13.12.2025 | 15:13
Երկրպագուներն անկարգություններ են սարքել Հնդկաստանում Մեսիի արձանի բացման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երգահան Վահան Արծրունին այսօր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է հեղինակային իրավունքի ոտնահարման մասին: Խոսքը WCIT 2019-ի բացման համերգի ժամանակ՝ արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված երաժշտության կատարումից առաջ, տեքստային նախաբանի ներքո հնչած երաժշտության մասին է: Երգահանի պնդմամբ՝ հնչել է իր կողմից մշակված մաշտոցյան շարականի ձայնագրությունը:

«Խոսքն այն երաժշտության մասին է, որը հնչել է տեքստի ներքո: Խնդիրն այն է, որ ծրագրում այդ շարականի օգտագործումը համաձայնեցված չէր ինձ հետ, ես տեղեկացված չէի դրա մասին, հետևաբար՝ ո՛չ արտոնությունը, ո՛չ էլ օգտագործելու իրավունքը որևէ ձևաչափով ես չէի տվել: Այս պարագայում, երբ ես կանգնում եմ փաստի առաջ, նայում եմ ռեպորտաժը և լսում եմ իմ սեփական երաժշտությունը՝ առանց որևէ նշումի, ես սա ընկալում եմ որպես հեղինակային իրավունքի անտեսում: Իսկ լայն իմաստով, քանի որ ՏՏ համաժողովն առաջին հերթին ինտելեկտուալ սեփականության կամ ինտելեկտուալ գործունեության հետևանք է, ես սա դիտարկում եմ որպես այդ ինտելեկտուալ սեփականության իրավունքի կոպտագույն ոտնահարում»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց Վահան Արծրունին:

Նա պատրաստվում է հետամուտ լինել՝ խնդրին լուծում տալու համար. «Նախ՝ պատասխանը ստանալ, թե ով է այդ իրավունքը ստանձնել՝ առանց իմ արտոնության օգտագործել իմ երաժշտությունը: Եվ պետք է պարզեմ՝ արդյո՞ք ՀՀ որևէ օրենքով ես պաշտպանված եմ, թե ոչ»:

Ըստ Վահան Արծրունու՝ Հայաստանում չկա նախադեպ, երբ պաշտպանվել են հեղինակն ու նրա իրավունքները, և այս առումով խնդիրն ավելի գլոբալ է: «Այսինքն՝ Հայաստանն այն երկիրն է, որտեղ պետական մակարդակով անտեսված է հեղինակային իրավունքը: Դրա վառ ապացույցն այս միջադեպն է: Չէ՞ որ այդ միջոցառմանը ներկա էր երկրի բարձրագույն ղեկավարությունը»,- նշեց նա:

Երգահանը վստահեցնում է, որ եթե համաժողովի և համերգի կազմակերպիչները դիմեին իրեն, անվարձահատույց կտրամադրեր երաժշտությունը: Նրա խոսքով՝ մի քանի ամիս առաջ՝ «Ռոքն օգնում է Հայաստանին» նախաձեռնության 30-ամյակի կապակցությամբ, իր նույն՝ մաշտոցյան մշակումների ձայնասկավառակը դարձել է միջոցառման պաշտոնական սկավառակը:

«Այս պահին էլ համացանցում համաշխարհային մակարդակով դիստրիբյուտորը Apple Music-ն է: Ձայնասկավառակը տարածվում է, և գումար է հավաքվում Գյումրիի երաժշտական դպրոցի համար: Այսինքն՝ ձայնագրությունը պատահական չէր ընտրված, որովհետև այդ ձայնագրությունն ու ալբոմը համաշխարհային հնչեղություն ուներ, արդեն մի քանի ամիս է՝ հանրահռչակվում է աշխարհով մեկ ամենախոշոր երաժշտական դիստրիբյուտորի կողմից»,- ասաց Վահան Արծրունին՝ կրկնելով, որ դեմ չէր լինի նաև տրամադրել WCIT-ի կազմակերպիչներին, եթե դիմեին:

Վահան Արծրունու խոսքով՝ սա իր իրավունքի ոտնահարման առաջին դեպքը չէ: Մի քանի ամիս առաջ էլ տեղեկացել է, որ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի պրոդյուսեր Արման Փարադյանը մի քանի տարի է՝ առանց իր գիտության համացանցում վաճառում է իր երկու ռոք ալբոմները:

«Իմ սոլո կիթառահարը, որը մասնակցում էր այդ ալբոմին՝ Վահագն Ամիրխանյանը, հիմա Գերմանիայում է բնակվում, համացանցում հանկարծ հայտնաբերել է մեր երկու ալբոմները, որոնք վաճառվում են, բայց ես տեղյակ չեմ դրա մասին: Իմ պայմանագիրը ոչ թե Արման Փադարյանի, այլ Նիկա Բաբայանի «Կադանս» կենտրոնի հետ, կնքվել է 2002 թվականին: Իսկ այդ ընկերությունում Արման Փադարյանը գործավար էր աշխատում: Եթե գոնե այդտեղ գրված լիներ, որ հրատարակիչն է տեղադրել՝ «Կադանս»-ը, դեռ խելքին մոտ կլիներ, բայց երբ նախկին գործավարն է դա անում՝ առանց իմ, նույն «Կադանս»-ի անունը նշելու, հասկանում ես, որ ուղղակիորեն տեղի է ունենում հեղինակային իրավունքի ոտնահարում և հանցավոր գործարք»,- նշեց Վահան Արծրունին:

Առայժմ այս խնդրով զբաղվել երգահանը չի հասցրել, երկու ամիս է՝ զբաղված է Կոմիտասի 150-ամյակին նվիրված ծրագրի միջոցառումներով: Բայց, վստահեցնում է, ընթացք է տալու խնդրին:

Թամարա Հակոբյան