Նվիրաբերում Կոմիտասի թանգարան-ինստիտուտին

Լուրեր

15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Սեպտեմբերի 30-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության երրորդ փառատոնի եզրափակիչ՝ չորրորդ համերգը։ 

Մինչ համերգային մասի մեկնարկը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝  Կոմիտաս թանգարան-ինստիտուտին կնվիրաբերվի Վարդապետի՝  Կ. Պոլսի բնակարանի (1911-1915 թթ.) աշխատասենյակի մանրատիպաժը (մակետը), որը մոտ կես դար առաջ պատրաստել է  Կոմիտասի «Գուսան» երգչախմբի սան Արամ Աստվածատրյանը։ Արարողությանը կմասնակցեն Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ու Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոնստանդյանը։
Մանրատիպաժի պատմությունը. Կոստանդնուպոլսում իր պատանեկությունն անցկացրած Արամ Աստվածատրյանը մի օր խնդրել է Վարդապետին թույլ տալ նրան լուսանկարելու: Կոմիտասը չի մերժել և մոտեցել է ռոյալին՝ արմունկով հենվելով դրան: Այդ լուսանկարը մնացել է Արամ Աստվածատրյանի մոտ՝ որպես թանկագին մասունք:
Հաճախ հյուր լինելով Վարդապետի տանը՝  Արամը մի օր նկարում է նաև Կոմիտասի տունը: Պոլսի այդ բնակարանը Կոմիտասի և նրա աշակերտների համար դարձավ վերջին հանգրվանը:

Արամ Աստվածատրյանն առաջին հոսքով իբրև հայրենադարձ եկել է Հայաստան և արդեն լինելով Բյուրականի աստղադիտարանի գլխավոր մեխանիկը՝ 1969-1970 թթ. իրագործել է իր երազանքը՝ պատրաստելով Կոմիտասի աշխատասենյակի  մակետը: 

Մանրակերտվածքը Կոմիտասի թանգարան-ինստիտուտին նվիրաբերելու է Արամ Աստվածատրյանի աշակերտ և երկար տարիների գործընկեր, Բյուրականի աստղադիտարանի գլխավոր մեխանիկ Հենրիկ Սարգսյանը:

Մանրատիպաժը կատարված է 1/10-ի մասշտաբով: Բոլոր իրերը տեղավորված են այնպես, ինչպես կահավորված էր աշխատասենյակը Կոմիտասի օրոք: Պատի վրայի կտավները նկարիչ Փանոս Թերլեմեզյանի ստեղծագործություններն են: Երկու շրջանակների նկարները հայտնաբերված չեն: Փոքրում պատկերված էր Կոմիտասը գեղջուկի հետ, մեծում`Հայաստանի մի վանք: Չվերհիշելով աշխատասենյակի ձախակողմյան պատի նկարի բնույթը՝ դռան կողքին զետեղված փոքր շրջանակը զարդարելու նպատակով տեղափոխվել է ձախ պատ: 

Կոմիտասի սրճագույն լուսանկարը կատարվել է հեղինակի կողմից, ընդամենը երկու օրինակից, մեկը Կոմիտասի մոտն է եղել, մյուսը` մակետի հեղինակի: 
Լուսանկարը առաջին անգամ լույս է տեսել Թեօդիկի օրացույցում (Կ. Պոլսում): 

Փանոս Թերլեմեզյանի երկու նկարների փոքրացված ընդօրինակությունները կատարել է Հովհաննես Զարդարյանը: