Գագիկ Ծառուկյանի հայտարարագրած դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմում է ԱԺ բոլոր պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցների 97%-ը. ԱԺ մոնիթորինգի արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 15:31
Ես բարեգործություն արել եմ, երբ Փաշինյանը դեռ ծնված չէր. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:28
Ֆլիկը չի բացառել, որ Յամալի խաղային դիրքը կարող է փոխվել «Բարսելոնայում»
04.08.2026 | 15:25
Նախընտրելի կլինի խոսեք կոկորդիլոսների մասին, էդտեղ դուք ավելի բովանդակային եք և հետաքրքիր․ Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:17
Խաղաղության պայմանագիրը պետք է փակի վտանգների դռները. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:10
Դատարանից կալանավորված անձ է փախել // ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 14:59
Մի՛ անցեք սահմանները, հակառակ դեպքում ես կհամարեմ, որ պայմանավորվածությունը խախտված է․ Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:50
Ինչի՞ են հատուկջոկատայինները Մարտի 1-ի առավոտյան 6-ին քնած մարդկանց դուբինկեքով զխկել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:42
ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
04.08.2026 | 14:35
Քաղաքացիներն են օգտվում պարգևավճարներից. Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:32
Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
04.08.2026 | 14:25
Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%
04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Մանդատ» տեղեկատվական ՀԿ-ն անցկացրել է մոնիթորինգ՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի վերաբերյալ։ ՀԿ նախագահ Լուսինե Վասիլյանն այսօր հրավիրված՝ «Աժ մոնիթորինգ. 7-րդ գումարման ԱԺ-ի 2-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» քննարկման ընթացքում նշեց․ «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի ընթացքում զիջել է տարիներ շարունակ ամենաշատ բացակայող պատգամավորների տասնյակի առաջին հորիզոնականը։ Ամենաշատ բացակայող պատգամավորն այժմ Վարդան Ղուկասյանն է, կրկին ԲՀԿ-ից»։

Նրա խոսքով՝  հետհեղափոխական խորհրդարանի 2-րդ նստաշրջանի ընթացքում գումարվել է 6 հերթական և 4 արտահերթ նիստ, ընդունվել է 143 օրենք, որոնց մեծամասնությունը նախաձեռնել է Կառավարությունը: Պատգամավորներն այս ընթացքում միայն 12 օրենքի նախագիծ են առաջարկել։

«143 օրենքից 44%-ն ընդունվել է հենց արտահերթ նստաշրջանների ընթացքում։ Ոլորտային առումով շարունակել են գերակշռել իրավական և տնտեսական  ոլորտներին վերաբերող օրենքները։ Սրանք կազմել են ընդունված օրենքների 80%-ը»,- ասաց Լուսինե Վասիլյանը։

7-րդ գումարման ԱԺ-ի 2-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները ներկայացնելիս,  «Մանդատ» տեղեկատվական ՀԿ նախագահը նաև ուշագրավ մանրամասներ ներկայացրեց․ «ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարագրած դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմում է ԱԺ բոլոր պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցների 97%-ը։ Ի տարբերություն նախորդ՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի, որտեղ կար 12 դոլարային միլիոնատեր, 7-րդ գումարման ԱԺ-ում դոլարային միլիոնատեր պատգամավորները 2-ն են, երկուսն էլ` «Բարգավաճ Հայաստան»-ից: 132 պատգամավորներից միայն Գագիկ Ծառուկյանի (ԲՀԿ) և Դավիթ Մանուկյանի (ԲՀԿ) հայտարարագրած դրամական միջոցների ծավալն է դոլարային արտահայտությամբ գերազանցում 1 մլն դոլարը։ Ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած 10 պատգամավորներից 9-ը ԲՀԿ անդամ են, և միայն մեկն է «Իմ քայլը» խմբակցությունից՝ Տիգրան Կարապետյանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան