Սուպերմենը հայերի հետ է. ամերիկյան նոր ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին. VOA

Լուրեր

15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
15.10.2026 | 14:04
Արծվաշենը տեղաշարժվում, մոտեցվում է. մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով, պատկերացրեցի՞ք՝ ինչ եմ ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:59
Բենզալցակայանի քանդման պատճառը Մեսրոպ Մանուկյանը չէ, այն ինքնակամ է. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:54
ՌԴ-ն ասում է` տնտեսապես շահավետ չի, ասում եմ` կոնսեցիան վաճառեք, մեր գլխի ճարը տեսնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:48
13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրած հայրը ձերբակալվել է
Բոլորը

«Ժխտվող ցեղասպանությունը շարունակվող ցեղասպանություն է», – հավաստում է ամերիկյան անվանի դերասան եւ պրոդյուսեր Մոնթել Ուիլյամսը։

 Ինչպես տեղեկացնում է amerikayidzayn.com-ը, տեղեկանալով Հայոց ցեղասպանության մասին՝ նա որոշեց բարձրաձայնել խնդիրն աշխարհով մեկ: Նա նշում է, որ հայ ժողովուրդն այնպիսի փորձություններով է անցել, որ կարող է աշխարհից այդ փորձությունների ճանաչումն ակնկալել: Ուիլյամսը որոշում է ֆիլմ ստեղծել, որը թիրախավորում է այդ ճանաչման ճանապարհին կանգնած անձանց: Այդ գործում նրան է միանում հանրահայտ սուպերմենի դերակատար, իսկ այսօր արդեն պրոդյուսեր Թիմ Քեյնը.

«Մեր օրերի Թուրքիայի բնակիչները ցեղասպանություն չեն իրագործել, սակայն նրանք պետք է ճանաչեն իրենց նախնիների հանցանքը եւ դրա վրա հիմնվելով կառուցեն իրենց ապագան»:

Ուիլյամսի ու Քեյնի փաստավավերագրական ֆիլմը՝ «Ժխտման ճարտարապետները», նվիրված է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների այն քաղաքական գործիչներին, ովքեր փորձում են խոչընդոտել Հայոց ցեղասպանության ճանաչումը.

«Այն միտքը, որ ցեղասպանությունը կարող է չճանաչված մնալ, ուղղակի խելագարություն է, դա անընդունելի է»:

«Ժխտման ճարտարապետները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է արդեն հոկտեմբերին, իսկ մինչ այդ ֆիլմը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ ցուցադրվել էր Վաշինգտոնում՝ տեղի քաղաքական գործիչների, փորձագետների եւ հայ համայնքի համար:

Ֆիլմը բացահայտում կլինի ոչ միայն արտերկրյա, այլեւ հայ լսարանի համար: Այստեղ իրենց հուշերն են պատմում Մեծ եղեռնը վերապրած մարդիկ, Սումգայիթի, Բաքվի հայերը, առաջադեմ փորձագետներ, քաղաքական գործիչները: Սարսափելի ծանր տեսարանները ֆիլմում զուգակցվում են սկանդալային բացահայտումներով: Բացահայտումներ, որոնք, հեղինակների կարծիքով, լույս են սփռում Հայոց ցեղասպանության ժխտման ճարտարապետների վրա:

«Կարեւոր է անցյալի անարդարությունների վրա լույս սփռել: Եկեք բարձրացնենք այդ գորգը եւ նայենք, թե ինչ է թաքնվում դրա տակ», – ցուցադրմանը ներկա կոնգրեսական Ռալֆ Աբրահամի կարծիքով, անցյալի ժխտումը երբեք չի կարող բերել հաջողությունների ապագայում:

Այդ կարծիքը կիսում է նաեւ Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը: Դեսպանի խոսքով, ֆիլմի էմոցիոնալ ազդեցությունը տպավորիչ է: Արդյո՞ք այն կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ջոն Էվանսի պատասխանն է՝ այո.

«Այն նման է ժայռը քայքայող ջրի կաթիլների, յուրաքանչյուր կաթիլ մոտեցնում է հաղթանակը, յուրաքանչյուր լույսի կաթիլ օգնում է վերջ տալ խավարին»: