Մարդու իրավունքների փառատոնը Վանաձորում մեկնարկեց «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացմամբ

Լուրեր

02.07.2026 | 14:13
8 տարի «ավտոմատը ձեռքիս առաջնագծում» կանգնած եմ եղել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 14:04
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 13:49
Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:44
«Բացառում եմ, 2013-ի սցենարը չի կրկնվի»․ Փաշինյանը՝ ՌԴ-ի ճնշման ներքո ԵՄ մերձեցումից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:36
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի
02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Տարվա իրավատոնը՝ «Հոդված 3» մարդու իրավունքների մեկշաբաթյա փառատոնն արդեն երրորդ օրն է Վանաձորում է։ Փառատոնի վանաձորյան միջոցառումների մեկնարկը տրվեց սեպտեմբերի 17-ին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ՝ «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացմամբ։ Ներկայացման հեղինակ և դերակատար ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանին Վանաձորում վաղուց էին սպասում։ Դերասանուհու մանկության պատմությունը, որը զուգորդվել էր պատերազմի հետ, հուզեց և ստիպեց լեփ-լեցուն դահլիճին նորից վերաիմաստավորել խաղաղության կարևորությունն ու անհրաժեշտությունը։

Սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի և գրող, հրապարակախոս Արմեն Հայաստանցու հետ Վանաձորի թվով 50 երիտասարդներ քննարկեցին մարդու իրավունքները հայ գրականությունում, մասնավորապես Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում։ Մասնակիցների և բանախոսների կողմից Թումանյանի ստեղծագործությունները քննարկվեցին բոլորովին այլ դիտակետից՝ ևս մեկ անգամ ընդգծելով Թումանյանի անսահման մարդասիրությունն ու բնապաշտությունը։ Քննարկման վերջում մասնակիցները խոստացան նորից վերընթերցել և ավելի խորությամբ ծանոթանալ բանաստեղծի ոչ միայն գրական ստեղծագործություններին, այլ նաև քննադատական հրապարակախոսություններին։

Իսկ արդեն սեպտեմբերի 19-ին փառատոնին հյուրընկալեց ՔՈԱՖ Սմարթ կենտրոնը։ Փառատոնի շրջանակում կենտրոնի շահառու Դեբեդ, Դսեղ, Ալավերդի, Աքորի, Վահագնաձոր, Վահագնի և Եղեգնուտ համայնքների ավելի քան 70 երիտասարդներ հնարավարություն ունեցան դառնալ Փոփոխության թատրոնի ՝ «ժողով Ագռավաձորի գյուղապետարանում» ինտերակտիվ ներկայացման մասնակից։ Ագռավաձորցի խրտվիլակ Նազիկի մասին պատմությունը, որը որոշել էր մարդ դառնալ, գնալ քաղաք՝ սովորել ու բացել գյուղի առաջին ֆերման, դառնում է մի մեծ իրադարձություն, քանի որ գյուղապետն ու ամուսինը դեմ են Նազիկի քաղաք գնալուն։ Գյուղապետը դիմում է դահլիճին՝ վերջնական որոշում կայացնելու համար։ Հատկանշական է, որ հատկապես տարիքով փոքրիկ մասնակիցները հանդես եկան խնդիրը լուծման առավել հետաքրքիր ու երկուստեք շահավետ տարբերակներով։ Ներկայացման ավարտից հետո Էմիլյա Նազինյանը կիսվեց անձնական պատմությանբ՝ նշելով, որ ինքն էլ բախվել նույն խնդրին, երբ հայրը չի հավատեցել, որ կարող է և՛ սովորել, և՛ աշխատել, բայց 17 ամյա աղջկա մոտ դա ստացվել է։ Էմիլյան խորհուրդ տվեց բոլորին հետևել իրենց երազանքներին՝ անկախ շրջապատի կարծիքին։

Սեպտեմբերի 20-ին՝ փառատոնի փակման օրը վանաձորցիները հնարավորություն կունենան վայելել «Լավ էլի» ու «Բամբիռ» խմբերին նույն բեմում։ Փակման տոնական բացօթյա համերգը նախատեսված է ժամը 19:30-ին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի մոտ, մինչ այդ՝ նույն վայրից, ժամը 15։30-ին տեղի կունենա «Վազի՛ր հանուն իրավունքների» խորագրով վազքի մարաթոն՝ ՀՀ Անկախության օրվան ընդառաջ։

Հիշեցնենք, որ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն արդեն երկրորդ տարին անցկացնում է «Հոդված 3» իրավունքի փառատոնը, որն այս տարի նվիրված էր ատելության խոսքի դեմ պայքարին և կրում էր «Ես էլ եմ այստեղ» խորագիրը։

 

Իրավատոնն անպայման կվերադառնա մյուս տարի՝  ևս մեկ անգամ հիշեցնելու, որ իրավունքը նվաճում են նախևառաջ գիտելիքի միջոցով։