«Համագործակցենք ի շահ այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն». Աննա Հակոբյանը հանդիպել է սիրիահայ վիրաբույժ Ջաննի Հադդադին

Լուրեր

06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից տեղեկացնում են, որ «Իմ քայլը»  և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 17-ին հանդիպել է սիրիահայ վիրաբույժ, «ԱՔՄԱ»-Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի հիմնադիր նախագահ Ջանի Հադդադին:

«Հանդիպմանը ներկա են գտնվել «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը, բժշկուհի Պետյա Հադդադը և Ջաննի Հադդադի օգնական Ալիկ Մարտիրոսյանը: Հանդիպմանը բժիշկ Հադդադը ներկայացրել է 2000թ-ից Հայաստանում ծավալած իր գործունեությունը, որի շրջանակում տարեկան 2 անգամ բարեգործական այց է կատարում Հայաստանում և անվճար վիրահատություններ և խորհրդատվություններ կատարում:

«2000-2018թ. հետազոտել եմ ավելի քան 20.000 հիվանդի, վիրահատել՝ 5800-ի: Իմ նպատակն էր հանդիպել Ձեզ հետ, ներկայացնել այն գործունեությունը, որը մենք ծավալում ենք»,- ասել է Ջանի Հադդադը: Հանդիպմանը Էսթեր Դեմիրճյանը ներկայացրել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեությունը, ինչպես նաև քննարկվել է հետագա համագործակցության մի շարք ուղղություններ:

«Շնորհակալ եմ այս հանդիպման համար: Շնորհակալ եմ այն ամենի համար, որ արել և անում եք Հայաստանի համար, տարբեր երկրների քաղաքացիների համար: Իմ աշխատանքի ամենալավ կողմն այն է, որ հնարավորություն է ընձեռվում լավ մարդկանց հետ հանդիպել, որոնք ինձ վրա մեծ հետք են թողնում, և այդ հանդիպումները փոխհատուցում են ցանկացած դժվարություն, լիցքեր տալիս: Հույս ունեմ՝ նորից կհանդիպենք և կհամագործակցենք՝ ի շահ այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն»,- հանդիպման ավարտին ասել է Աննա Հակոբյանը: