Արթուր Վանեցյանին երեկվանից քննադատում են, ինչը տարօրինակ է. Իվետա Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավորները չցանկացան գնահատական տալ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին: Նշեցին, որ Վանեցյանի հայտարարությունում կան տողեր, որոնք պետք է պարզաբանվեն:

«Ըստ էության, տեսնում ենք ներիշխանական որոշ պրոցեսներ, և դրանց գնահատական տալու համար հայտարարությունները պետք է բացվեն։ Առայժմ հայտարարությունները բացված չեն, ըստ այդմ՝ դժվար է գնահատական տալ ներիշխանական զարգացումներին: Պարզ է, որ կարող ենք երկու կողմերի հայտարարություններում ենթատեքստեր փնտրել, որոշակի եզրակացություններ անել, սակայն մինչև հստակություն չլինի, գնահատական տալը դժվար է»,- ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ ասաց, որ ակնարկների վրա հիմնված դատողություններ անելը լավագույն ճանապարհը չէ։

«Ինձ մեկ այլ հանգամանք է զարմացնում։ ԱԱԾ տնօրենը, ով ամենաազդեցիկ դեմքերից էր համարվում, երեկվանից դարձել է ամենաբուռն քննադատությունների թիրախ։ Կարծում եմ՝ պարոն Վանեցյանն առիթ կունենա ասելու՝ ինչ է ակնարկել իր հրաժարականի տեքստում։ Կարծում եմ նաև՝ գնդակը բացառապես իշխանության դաշտում է, իշխանությունը պետք է լույս սփռի այս զարգացումների վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ Արթուր Վանեցյանի գործունեության շուրջ իրենց խմբակցության վերաբերմունքը բացասական չէ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան