Ի՞նչ էին քննարկում Արփինե Հովհաննիսյանն ու Էլինար Վարդանյանը Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ընթացքում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քիչ առաջ երեւանյան հյուրանոցներից մեկի սրճարանում կայացել է ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի եւ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանի հանդիպումը Վենետիկի հանձնաժողովի չորս անդամների հետ։

Թե Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով դատարանի կայացնելիք որոշումից մեկ օր առաջ, ինչպես նաեւ ՝ ԱԺ կողմից ՍԴ հետ կապված իրավիճակի շուրջ դիրքորոշում հայտնելու քաղաքական որոշումից անմիջապես հետո ինչ էին այսպես խորասուզված քննարկվում  Վենետիկի հանձնաժողովի անդամներն ու նախկին իշխանության ներկայացուցիչները՝ մեզ չհաջողվեց պարզել։

Փոխարենը պարզեցինք, որ Արփինե Հովհաննիսյանի եւ Էլինար Վարդանյանի հետ հանդիպած Վենետիկի հանձնաժողովի անդամներն են․ Մարտին Կուիջերը՝ Նիդերլանդներից ընտրված անդամ, Նիկոլաէ Էսանուն՝ Մոլդովայից ընտրված անդամ, Յոհան Հիրշֆելդը՝ Շվեդիայից ընտրված անդամ եւ Գրիգորի Դիկովը՝ Վենետիկի հանձնաժողովի քարտուղարության անդամ։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում էր կայացրել «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի վարույթները կասեցնելու վերաբերյալ:

Այդ գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու կապակցությամբ դատարանը որոշել էր մինչև պատասխաններ ստանալը կասեցնել վարույթները:

Օգոստոսի 20-ին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հասցեագրված գրությամբ Վենետիկի հանձնաժողովի տնօրեն-քարտուղար Թոմաս Մարկերտը հայտնել էր, որ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք (amicus curiae opinion) տրամադրել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով:

Հավելենք, որ այսօր ավելի վաղ  Վենետիկի հանձնաժողովի անդամները հանդիպել են   քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչների հետ։

Նարեկ Կիրակոսյան