Այս պահին կարևոր է, որ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխվի. Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
12.09.2019 | 13:07Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր եկավ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Այստեղ, հիշեցնենք, քիչ անց մեկնարկելու է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործով առաջին դատական նիստը:
Առաջադրված մեղադրանքի և դատական նիստից սպասելիքների մասին հարցին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ այդ մասին դեռ ոչինչ չի կարող ասել:
«Այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել: Այս պահին ամենակարևորն է, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը փոխվի և ինքն ազատության մեջ լինի»,- ասաց Օհանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: