Մենք տարբեր ձև ենք ընկալել հեղափոխության գաղափարները. Արարատ Միրզոյանը՝ բնապահպան-ակտիվիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամուլսարի հանքի շահագործման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Նա փորձեց ակտիվիստներին բացատրել, թե ինչու նրանց չեն թողնում ԱԺ այգի մտնել:

«Գոյություն ունի իրավական ակտ, որտեղ ասվում է, որ մարդիկ կարող են ակցիաներ անել՝ պլակատներով կամ ռուպորներով, եկեք բան չանենք, ես էլ եմ այդ ճանապարհն անցել, այստեղ կարող են այդպիսի միջոցառում իրականացնել միայն ԱԺ նախագահի գիտությամբ: Դրա համար անցած անգամ եղել էր այդ անտեղի քաշքշոցը: Հիմա ես իջել եմ, որպեսզի այլևս այդպիսի բան չլինի: Կարող եք գալ, այո»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Ակտիվիստներից Անի Խաչատրյանը հայտարարեց, որ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված ոտնահարվում են հեղափոխության գաղափարները, որովհետև անտեսվում է ժողովրդի կամքը: «Բոլորովին այդպես չէ: Մենք ուրեմն տարբեր ձև ենք ընկալել հեղափոխության գաղափարները»,- ասաց ԱԺ խոսնակը:

Անի Խաչատրյանը, սակայն, շարունակեց՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխությունից հետո ժողովուրդն է որոշումները կայացնելու, իսկ ջերմուկցիները դեմ են հանքի շահագործմանը: «Հիմա մտնենք տափակ քննարկման մե՞ջ»,- արձագանքեց Արարատ Միրզոյանը, ինչը զայրացրեց ակցիայի մասնակիցներին: ԱԺ նախագահն արագորեն պարզաբանեց, որ «տափակ քննարկում» ասելով՝ նկատի չուներ ակտիվիստին:

Ի վերջո, Արարատ Միրզոյանը ոստիկաններին հորդորեց ակցիայի մասնակիցներին թույլ տալ Ազգային ժողովի այգի մտնել:

Մանրամասները՝ տեսանյութում: