Մանվել Գրիգորյանի ազգականներին վաճառված հողերը ֆերիկցիները հետ են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնքի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել գյուղում, փակել են գյուղ տանող ճանապարհները: Նրանց պահանջը մեկն է՝ չեղյալ հայտարարել համայնքի ղեկավարի՝ 2015 թվականին կայացրած որոշումը, որով իրենց հողատարածքները՝ մոտ 205 հեկտար, ապօրինի օտարվել են գեներալ Մանվել Գրիգորյանի ազգականներին՝ Զարզանդ Գրիգորյանին և նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին։

Ըստ համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանի՝ Ֆերիկ համայնքում բնակիչներն իրենց ապրուստը հոգում են միայն անասնապահությամբ, այժմ խնդիրներ են առաջացել արոտավայրերի հետ կապված, քանի որ պարզվել է, որ համայնքի ավագանին ոչ թե վարձակալության է տվել այդ արոտավայրերը, ինչպես իրենց ասել է,  այլ վաճառել։ Հողակտորը գնել է լիբանանահայ գործարար, իսկ ֆերիկցիներն այժմ չեն կարող դրանք օգտագործել անասնապահության նպատակով։

Factor.am-ի հետ զրույցում իրավապաշտպան, Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ներկայացուցիչ Սաշիկ Սուլթանյանը նշեց, որ իրենք հանդիպել են բողոքի ակցիա անցկացնող եզդիների հետ, լսել բարձրաձայնած խնդիրը։ «Ֆերիկի բնակիչներին պատկանող հողերը առանց իրենց իմացության վաճառվել են, տեղի է ունեցել ապօրինություն, ուստի մենք բնակիչներին առաջարկել ենք փակ պահել իրենց համայնք տանող բոլոր ճանապարհներն այնքան ժամանակ, քանի դեռ հողերի վաճառքի կեղծ  պայմանագրերը չեն չեղարկվել։ Տեղի է ունեցել մարդու իրավունքների խախտում։ Պետք է դատական գործընթաց սկսել այդ կեղծված փաստաթղթերը չեղյալ հայտարարելու համար»,- ասաց նա։

Ըստ Սուլթանյանի՝ անասնապահությամբ չզբաղվելու դեպքում Ֆերիկ համայնքը կդատարկվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան