«Էկո Ֆիշ Ֆեստ»՝ Սևանում. ինչպես կփակվի լողալու սեզոնը Գեղարքունիքի մարզում

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

Այս տարվա սեպտեմբերի 14-ին Սևանի թերակղզու տարածքում տեղի կունենա «Էկո Ֆիշ Ֆեստ» փառատոնը, որին ընդառաջ տեղի կունենա մեծ շաբաթօրյակ, որի նպատակն է մաքրել Սևանի ողջ տարածքը:

Այդ շաբաթօրյակին կմասնակցեն Գեղարքունիք մարզի բոլոր պետական կառույցները, ինչպես նաև «Սևան ազգային պարկը»:

««Էկո Ֆիշ Ֆեստ» փառատոնի առաջին մասը, փաստորեն, լինելու է համասևանյան շաբաթօրյակը, որի նպատակն է լողալու սեզոնի փակման հետ մեկտեղ շնորհակալություն հայտնել լճին»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Անդրադառնալով Սևանա լճում իրականացվող ձկնորսությանը՝ Սանոսյանը նշեց, որ այս փառատոնի նպատակն է նաև ձկնորսության ոլորտը կարգավորել, արդեն մշակվել է պիլոտային ծրագիր, որով փորձ է արվելու ձկնորսության ոլորտը բերել օրենքի դաշտ:

Ասուլիսին ներկա «Ռեստորանների հայկական ասոցիացիայի» գործադիր տնօրեն Վահե Գևորգյանն էլ նշեց, որ «Էկո Ֆիշ Ֆեստ» փառատոնն առաջինն է, որը հավակնում է դառնալ ամենամյա և ապահովել նաև հաջորդ տարիների համար միջազգային ներկայություն:

«Որպես փառատոն, սա «Ռեստորանների միության» առաջին փորձն է: «Էկո Ֆիշ Ֆեստ»-ին մասնակցելու են տեղական և մարզային ռեստորաններ՝ ավելի քան 30 տաղավարով: Փառատոնը սկսվելու է երեկոյան ժամը 17:00-ին, մեկնարկելու է համերգային ծրագրով, իսկ ավարտվելու է երեկոյան նավերի վրա հրավառությամբ: Այս փառատոնին «Ռեստորանների միությունը» մասնակցում է ՄԱԿ-ի ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի հետ»,- ասաց  Գրիգորյանը:

Գեղարքունիքի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի համակարգող Արեգ Սինանյանն էլ կարևորեց մազրային փառատոների անցկացումը՝ զբոսաշրջիկների հոսքերը մարզեր ուղղորդելու և գաստրոտուրիզմի զարգացման տեսանկյունից:

Աղավնի Սուքիասյան