Վրաստանի վարչապետը հայտնել է հրաժարական ներկայացնելու որոշման մասին

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարականի որոշում է կայացրել: Այս մասին վրացական Կառավարության ղեկավարը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ, հաղորդում է Sputnik Georgia-ն:

«2018 թվականին Վրաստանի վարչապետի պաշտոնում իմ առաջադրման նպատակը և հիմնական մանդատը երկրի համար ռազմավարական զարգացման շրջանակների ստեղծումն ու ներդրումն էր, որոնք առաջիկա տարիներին կապահովեին մեր պետական նպատակների իրագործումը, կդառնային երկրի զարգացման ուղեցույցը: Ռազմավարական զարգացման շրջանակները ստեղծված են, հետևաբար՝ ես որոշում եմ ընդունել պաշտոնը լքելու մասին, քանի որ կարծում եմ, որ իմ առաքելությունն այս փուլում կատարել եմ»,- գրել է Բախտաձեն։

Նրա խոսքով՝ այսօր Վրաստանին ավելի, քան երբևէ, լիարժեք կոնսոլիդացիա է անհրաժեշտ:

«Վստահ եմ, որ դա է հաջողության միակ բանաձևը: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ վրաց հասարակությանը: Հավատում եմ, որ մենք ամեն ինչ կարող ենք: Թող Աստված օրհնի Վրաստանը»,- նշել է Բախտաձեն:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վրաստանի նոր վարչապետ կարող են դառնալ ՆԳ նախարար Գեորգի Գախարիան կամ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին:

Հավելենք, որ Մամուկա Բախտաձեն Վրաստանի կառավարությունը գլխավորում էր 2018 թվականի հունիսից: