Չեխական զենքը Ադրբեջան է հասել ահաբեկչական խմբավորումներին «դիվանագիտական» չվերթներով զենք մատակարարելու շրջանակներում. «Փաստ»

Լուրեր

19.05.2024 | 23:02
Գերմանիան և Ֆրանսիան «անհանգստացած են» Վրաստանում ստեղծված իրավիճակով
19.05.2024 | 22:41
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի երկու անդամներ կապ են հաստատել փրկարարների հետ
19.05.2024 | 22:12
ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար. Զախարովա
19.05.2024 | 22:00
Սոցիալական ցանցերի ալգորիթմները ձեզ ավելի լավ գիտեն, քան դուք ինքներդ
19.05.2024 | 21:44
Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկի մոտակայքում մեքենաներ են բախվել
19.05.2024 | 21:38
Ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ
19.05.2024 | 21:31
Երևանում անցկացվել է «One Run-First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.05.2024 | 21:10
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողական աշխատանքները շարունակվում են․ եղանակային պայմանները բարդացրել են գործընթացը
19.05.2024 | 21:00
Եկեղեցի-պետություն բաժանման, թագավոր օծելու և քաղաքացիական կրոնի մասին. ապաքաղաքական զրույց Ստեփան Դանիելյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2024 | 20:46
Որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան՝ պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ՀՀ ԱԳՆ
19.05.2024 | 20:37
Բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է ուղղաթիռի արտակարգ վայրէջքի լուրը․ Ալիև
19.05.2024 | 20:08
Իրանի նախագահին ուղեկցող թղթակիցը մանրամասներ է հայտնել
19.05.2024 | 19:59
Ուշադիր հետևում ենք իրավիճակին․ Շառլ Միշելը՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին
19.05.2024 | 18:32
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է, փրկարարները փորձում են հասնել դեպքի վայր
19.05.2024 | 17:27
Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Վիեննա
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 18–ին հերթական զորավարժություններից մեկի ընթացքում Ադրբեջանը ցուցադրել էր չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային համակարգեր (ԻՀՀ) և 122 մմ տրամաչափի RM–70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ): Մի քանի օր հետո Չեխիայի արտգործնախարարությունը հերքել էր այդ գործարքի հնարավորությունը՝ նշելով, որ Ադրբեջանին «մահաբեր սպառազինություն» գնելու արտոնագիր չի տրամադրել: Այդ դեպքում բնական հարց է առաջանում՝ ինչպե՞ս է այդ զենքը հայտնվել Ադրբեջանում:

Չնայած Չեխիայի ղեկավարությունը պաշտոնապես հերքել է Ադրբեջանին «մահաբեր սպառազինություն» մատակարարելու փաստը, սակայն քիչ հավանական է, որ այդ գործարքի մասին ընդհանրապես չի իմացել:

«Այդ մատակարարումները, ամենայն հավանականությամբ, ուղիղ կապ ունեն մերձավորարևելյան արմատականներին ու ահաբեկչական խմբավորումներին Ադրբեջանի պետական Silk Way Airlines ավիաընկերության միջոցով սպառազինությունների մատակարարումների «սև» սխեմաների հետ»,– նման տեսակետ ունի Regnum ռուսական կայքի ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին բուլղարական «Труд» թերթը հրապարակել էր Բուլղարիայի ԱԳՆ–ի ու այդ երկրում Ադրբեջանի դեսպանության գրագրությունը, որի համաձայն Silk Way Airlines ավիաընկերությունը առնվազն 350 դիվանագիտական չվերթ էր կատարել և Մերձավոր արևելք տեղափոխել զենքի ու զինամթերքի մեծ խմբաքանակներ: Զենքի արտադրողները կամ մատակարարները հիմնականում արևելյան Եվրոպայի երկրներն էին, ֆինանսավորողները՝ ԱՄՆ–ն կամ Սաուդյան Արաբիան: Ինչ վերաբերում է կոնկրետ Չեխիայից մատակարարումներին, ապա 2015 թ. դրանք իրականացվել են Օստրավա (Չեխիա)–Օվդա (Իսրայել)– Նասոսնի (Ադրբեջան) երթուղով:

«Արդեն այս տարի Նիշ (Սերբիա)–Օվդա (Իսրայել)– Նասոսնի (Ադրբեջան) երթուղով իրականացվել է առնվազն 5 չվերթ: Հենց այդտեղ էլ ցուցակներում նշվել են RM–70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, նաև ինքնագնաց հրետանային համակարգեր, որոնց անվանումը բացակայել է (ենթադրելի է՝ խոսքը հենց Dana–ների մասին է), որոնք տվյալ դեպքում Ադրբեջանը ձեռք է բերել ոչ թե իր, այլ մերձավորարևելյան գրոհայինների համար: Պաշտոնապես որպես պատվիրատուներ նշվել են իսրայելական Elbit Systems ընկերությունը և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը»,– նշում է վերլուծաբանը:

Եթե այս տեղեկատվությունը ճիշտ է, ապա զորավարժությունների ժամանակ չեխական այդ զենքի ցուցադրումը ոչ միայն հարվածում է հենց Ադրբեջանի շահերին, այլ լուրջ խնդիրներ է առաջացնում բոլոր այն երկրների համար, որոնք մասնակցել են այդ մութ գործարքներին և որոնց, ստացվում է, իրենց գործընկեր Բաքուն «գցել է»:

Չեխիայից հրետանի ձեռք բերելու մասին տեղեկությունը հետաքրքիր է մեկ այլ առումով ևս: Սա առաջին դեպքն է, երբ ԵՄ անդամ երկրից ԼՂ հակամարտության գոտի է մատակարարվում հարձակողական զենքի նման լուրջ խմբաքանակ: Ընդհանրապես ԵՄ անդամ երկրներին խորհուրդ է տրվել (բայց չի արգելվել) զենք մատակարարել հակամարտության կողմ հանդիսացող երկրներին: Մինչև վերջերս ԵՄ անդամ որևէ երկիր այդ անձայն պայմանավորվածությունը չի խախտել: Այս առումով կարելի է համարել, որ ԵՄ անդամ երկրից հրետանի ձեռք բերելը Բաքվի համար նաև քաղաքական քայլ է, քանի որ վերջինս բազմաթիվ ԻՀՀ–եր և ՀԿՌՀ–եր ունի ու դժվար թե նոր մատակարարումների կարիք ունենար:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում