«Հակախորհրդայինները» ցուցահանդեսը  ի չիք դարձրեց խորհրդային շրջանի առասպելը՝ ներկայացնելով 33 տարի կիրառված բռնությունները

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Այսօր ԽՍՀՄ «Մեծ տեռորի» 80-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի ազգային գրադարանում բացվեց Խորհրդային Հայաստանում ստալինյան շրջանի քաղաքական բռնությունները ներկայացնող ցուցահանդես՝ «Հակախորհրդայինները» խորագրով։

«Հակակոմունիստականներ», «դաշնակցականներ», «սպեցիֆիկներ», «նացիոնալիստներ», «կուլակներ», «ուռճացածներ», «ժողովրդի թշնամիներ»․ այս բնութագրերն էին, որ կիրառվում էին նոր իշխանությունից օտարված  և զանազան պատիժների ենթակա մարդկանց՝ «հակախորհրդային տարրեր» պիտակվածների նկատմամբ: Ցուցահանդեսն  այդ անձանց նկատմամբ 33 տարի շարունակ կիրառված բռնությունների մասին է։ Ազգագրագետների մի խումբ  քաղաքական բռնությունների ենթարկված անձանց՝ արխիվում պահվող քննչական գործերից կազմել են մեծ ծավալի տվյալների շտեմարան։  Ցուցադրության շրջանակում ներկայացված են դրանց թվային արդյունքները ՝գրաֆիկների տեսքով։

Քաղաքագետ Արա Պապյանը, որը  ներկա էր ցուցահանդեսի բացմանը,  այն համոզման է, որ ցուցահանդեսն ունի կոնկրետ կիրառական նշանակություն, քանի որ եթե հանցանքը չի դատապարտվում, այն անպայման կրկնվում է։ Նման փորձեր, ըստ նրա նկատում ենք  թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս։

Հիշեցնենք, որ  ավելի վաղ  Մշակույթի նախարարության կարգադրությամբ Հովհաննես Թումանյանի թանգարանում փակվել էր բոլշևիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին նվիրված ցուցադրությունը։ Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, որը ևս ներկա էր ցուցահանդեսին, շեշտեց, որ ներկայացվածը ողբերգական պատմություն է, որից պետք է իրազեկ լինեն բոլորը։  Իրավաշտպան Վարդան Հարությունյանն էլ նկատեց, որ խորհրդային շրջանի պատմության լուսաբանումը բավական կարևոր է, քանի որ այն հանրությանը մատուցվել է որպես առասպել։

Ուշագրավ է, որ ցուցահանդեսը պետական պաշտոնյաներին այնքան էլ չէր հետաքրքրել, դա այն դեպքում, երբ նրանցից շատերին ուղարկվել էին անհատական հրավերներ։

«Հակախորհրդայինները» ցուցահանդեսը  կյանքի է կոչվել Հայաստանի ազգային արխիվի, «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայակական կենտրոն ՀԿ-ի կողմից, այն  կտևի մինչև հոկտեմբերի 13-ը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Աննա Բաբաջանյան