Փոփոխություններ դատապարտյալների համար․ ի՞նչ է նախատեսվում նոր նախագծով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

E-draft.am կայքում հրապարակվել է «ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ. ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թթ. միջոցառումների ծրագիրը և դրա կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Ըստ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի՝ այս նախագծի նպատակն է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական հիմնարկներ, որոնք կլինեն չկոռումպացված և քրեական ենթամշակույթից զերծ։ Գալյանի փոխանցմամբ՝ նոր նախագծում ներառված միջոցառումները խարսխված են օրենսդրական դաշտի կատարելագործման անհրաժեշտության վրա։

«Մենք խնդիր ունենք ընդունելու նոր օրենսգիրք, որն այս պահին գտնվում է մշակման փուլում։ Նոր քրեակատարողական օրենսգրքի պահանջը բխում է 2015 թվականին ընդունված Սահմանադրությունից։ Բացի նոր օրենսգրքից, անհրաժեշտ է մշակումներ և լրացումներ կատարել նաև մի շարք ենթաօրենսդրական ակտերում։ Կարևորվում է նաև դատապարտյալների պատժի կրման բարելավումը և սրանցով պայմանավորված նախատեսվում է ՔԿՀ-ների օպտիմալացում, նորերի կառուցում ու վերանորոգում»,- մանրամասնեց Գալյանը։

Խոսելով  ՔԿՀ-ների նոր շենքերի և հների օպտիմալացման մասին՝ Գալյանը նշեց, որ ծրագրվում է կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ, որտեղ կտեղափոխվեն Նուբարաշենի դատապարտյալները,  Հրազդան ՔԿՀ-ի դատապարտյալները կտեղափոխեն Սևանի ՔԿՀ, Գորիսի ՔԿՀ-ն ընդհանրապես կապամոնտաժվի, իսկ դատապարտյալների հիվանդանոցի դատապարտյալներն են կտեղափոխվեն նոր կառուցվող ՔԿՀ-ի շենք։

Դատապարտյալների վերասոցիալականացման նպատկով, ըստ «ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ. ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թթ. միջոցառումների ծրագիրը և դրա կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» նախագծի, դատապարտյալները կներգրավվեն  վարձու աշխատանքներում, կապահովվի նաև նրանց հանրակրթության իրավունքը՝ պետության հաշվին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան