#LetsMakePeace .Թրամփը Ռուսաստանին և Ուկրաինային խաղաղության կոչ է արել
Քաղաքականություն
12.05.2017 | 11:30ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որով Ռուսաստանին և Ուկրաինային խաղաղության կոչ է արել։
«Մեկ օրում ես հանդիպումներ եմ ունեցել ռուս և ուկրաինացի արտգործնախարարներ` Սերգեյ Լավրովի և Պավել Կլիմկինի հետ»,- գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը երկու հանդիպումներից լուսանկարներ է հրապարակել և կցել #LetsMakePeace հեշթեգը։