Գյումրիում դելֆինարիում է բացվել. ըստ տնօրենի՝ դելֆիններն առողջ են ու ապահով ձեռքերում

Լուրեր

17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
Բոլորը

Մի քանի օր է՝ պաշտոնապես դռներն է բացել Գյումրիի «Ույուտ» դելֆինարումը։ Քաղաքի առաջին դելֆինարիումի հիմնադիրը ռուսաստանաբնակ գյումրեցի գործարար Գագիկ Պետրոսյանն է, որը սկսնակ չէ այս գործում. նա դելֆինարիումներ ունի նաև Ռուսաստանում, Ուկրաինայում և Իրանում:

Հետևելով Ռուսաստանի հայ գործարարներին ուղղված՝ Հայաստանում բիզնես  հիմնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, գործարարը որոշել է իր դելֆինարիումներից մեկը տեղափոխել Հայաստան: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում պատմեց «Ույուտ» դելֆինարիումի տնօրեն Թորգոմ Գևորգյանը։

Այժմ դելֆինարիումն ունի երկու դելֆին ու մեկ ծովակատու։ Նրանք Սոչիի դելֆինարիումից տեղափոխվել են Թավրիզ, այնտեղից՝ Գյումրի։ Ծովային կենդանիներին վարժեցնում ու խնամում են բազմափորձ մարզիչը, որն այս դելֆինների հետ արդեն աշխատել է Սոչիում, անասնաբույժը, հրավիրվել է նաև ջրի մասնագետ։ Տնօրենի խոսքով՝ դելֆիններն առողջ են, նրանց համար ստեղծված են բոլոր պայմանները:

«Մեր դելֆիններն առողջ են, ջրի որակը բավարար է իր միկրոտարրերի բաղադրությամբ և, ընդհանրապես, հավասարազոր է ծովի ջրին։ Այսինքն՝ այն բաղադրությունը, որն ունի ծովի ջուրը, մենք այդ ջուրը հիմա ունենք։ Աղի քանակը, թթվայնությունը, մյուս բոլոր կոմպոնենտները, որոնք պետք են ծովի ջրի համար, բոլորը բավարար են»,- ասաց Թորգոմ Գևորգյանը։

Նշենք, որ կենդանասերներն ու բնապահպանները դեմ են դելֆիններին անազատության մեջ պահելուն ու Հայաստանում դելֆինարիում ունենալուն։ Ասում են՝ պետք է հետևել ԱՄՆ-ի ու Անգլիայի օրինակին, որտեղ դելֆինարիումներն արգելվել են: Մասնագետների պնդմամբ՝ կենդանիներին չպետք է բնական միջավայրից կտրել ու փակ տարածքում պահել, քանի որ դա կրճատում է նրանց կյանքի տևողությունը:

Այս հայտարարություններին ի պատասխան՝ Թորգոմ Գևորգյանը նշեց, որ Գյումրիի դելֆինարումը տարբերվում է նրանով, որ իրենց դելֆիններն արհեստական պայմաններում են բուծված և նման խնդիրներ չունեն։

«Ի տարբերություն աշխարհում գործող շատ դելֆինարիումների, որտեղ դելֆիններին պահելու հետ կապված խնդիրներ են առաջանում, մեր դելֆինարիումը տարբերվում է նրանով, որ մեր դելֆիններն արհեստական պայմաններում են ծնվել: Նրանք արդեն 3-4 սերունդն են, որոնք ծնվել են արհեստական պայմաններում։ Պատկերացրեք՝ ակվարիումում պահված ձկներին գցես ծով, ինչ կլինի, այդ միջավայրում չեն կարող ապրել, դիմակայել։ Այն միջավայրը, որտեղ դելֆինները հիմա բնակվում են, իրենց համար հարազատ է: Դրա համար մենք այդ խնդիրը չունենք։ Եթե հիմա նրանց բաց թողնենք, անմարդկային քայլ կլինի կենդանիների նկատմամբ, քանի չեն կարողանա այնտեղ գոյատևել»,- վստահեցրեց Թորգոմ Գևորգյանը։

Դելֆինարիումի տնօրենի խոսքով՝ իրենց ծրագրերը երկարաժամկետ են,  նախատեսում են աշխատել, ներկայացումներ տալ ամբողջ տարվա ընթացքում։ Իհարկե՝ շատ բան կախված է նաև այցելուների թվից։ Թորգոմ Գևորգյանը նշում է՝ այժմ այցելուների պակաս չունեն:

Էմմա Չոբանյան