Մենք հպարտությամբ և ուշադրությամբ ենք հետևում Ձեր գործունեությանը. Էդուարդ Շարմազանովն ընդունել է Կարո Փայլանին

Լուրեր

15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 20-ին ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին, ով այս օրերին Հայաստանում է «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից, հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:

Ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Կարո Փայլանի գործունեությունն ու Թուրքիայում ժողովրդավարության հաստատմանն ուղղված նրա ջանքերն ու քաղաքացիական բարձր դիրքորոշումը: «Մենք շատ հպարտ ենք, որ Թուրքիայի խորհրդարանում ունենք հայազգի պատգամավորներ: Ուզում եմ հատուկ գնահատել Ձեր անձնական ներդրումը. մենք հպարտությամբ և ուշադրությամբ ենք հետևում Ձեր գործունեությանը: Այն դեպքը, որ եղավ Ձեզ հետ, մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Թուրքիան 100 տարվա մեջ չի փոխվել: 100 տարի առաջ Գրիգոր Զոհրապն է քարկոծվելով սպանվել Օսմանյան Թուրքիայի խորհրդարանում, 100 տարի հետո էլ Ձեզ են հարվածել Թուրքիայի խորհրդարանում Ձեր համոզմունքների համար: Բայց, չնայած դրան, Դուք պահպանել եք Ձեր քաղաքացիական բարձր դիրքորոշումը»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Սփյուռքի հետ կապերին ու խնդիրներին, կարևորել հայրենիք-Սփյուռք կապերի խորացումն ու Սփյուռքի խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի քայլերը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հարցին, Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրին, որը ՀՀ ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ հայկական հարցի արցախյան դրսևորումն է:

Կարո Փայլանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանում հյուրընկալվելու համար, անդրադարձել Թուրքիայի քաղաքականությանն ու նրա մտահոգիչ դրսևորումներին, զուգահեռներ անցկացրել թուրքական քաղաքականության ներկայի և դեռևս 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների միջև: