Համերաշխության կոչի միակ իրական հասցեատերը անձամբ Դուք եք. Տիգրան Աթանեսյանը՝ Արա Զոհրաբյանին

Լուրեր

14.11.2024 | 23:29
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ
14.11.2024 | 23:16
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին
14.11.2024 | 23:00
Սլովակիան դեկտեմբերին գազ կներկրի Ադրբեջանից
14.11.2024 | 22:48
Թուրքիայի կառավարությունը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը քննադատություններից հետո
14.11.2024 | 22:33
Հունաստանը նախատեսում է փակել ավելի քան հարյուր ռազմաբազա
14.11.2024 | 22:19
Ադրբեջանը և Թուրքիան ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն
14.11.2024 | 22:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.11.2024 | 21:56
«Հրեշավոր լրահոսը» Փաշինյանի օրոք․ մեկ ասմվա ընթացքում երկու զինվոր է մահացել՝ խաղաղ պայմաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2024 | 21:46
Եվրոպայում գազի գինը հասել է այս տարվա ամենաբարձր ցուցանիշին
14.11.2024 | 21:31
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
14.11.2024 | 21:13
Կտրականապես մերժում ենք անհիմն տեսակետները․ Նիդերլանդների ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին
14.11.2024 | 20:59
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.11.2024 | 20:43
Ալեն Սիմոնյանը Հունգարիայի ԱԺ նախագահին հրավիրել է Հայաստան
14.11.2024 | 20:42
Դամասկոսին իսրայելական հարվածի հետևանքով 15 մարդ է զոհվել
14.11.2024 | 20:30
Եթե ՔՊ-ին մի բան եմ ասում, ընդունում են, չպետք է հերոսաբար ասեմ՝ սրիկա եք․ Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի «Համերաշխության կոչին»:

 

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

 

Համերաշխության կոչի մասին

 

Մի քանի օր առաջ մամուլում հրապարակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ա.Զոհրաբյանի «Համերաշխության կոչը»:
Ենթադրում եմ, որ այն ուղղված է նաև ինձ:

Ելնելով քաղաքավարության կանոններից, հաշվի առնելով, որ կոչի հեղինակը սպասում է արձագանքի, սույնով հայտարարում եմ հետևյալը՝
Նախ, պարոն Զոհրաբյան, Համերաշխության կոչի հասցեատերը այն փաստաբանները չեն, ովքեր, ըստ Ձեզ, վիրավորված կամ դժգոհ են Պալատից կամ Ձեզանից:
Համերաշխության կոչի միակ իրական հասցեատերը անձամբ Դուք եք: 

Զերծ եմ մնում այստեղ մանրամասն անդրադարձից այն մասին, թե ինչ և հատկապես ինչու տեղի ունեցավ և շարունակվում է Պալատում Ձեր պաշտոնավարման օրոք, միայն ցանկանում եմ ասել հետևյալը՝

• Փաստաբանի մասին զրպարտող հոդված պատվիրելը
• Փաստաբանի հաճախորդին փաստաբանի դեմ իրավապահ մարմիններին բողոք ներկայացնելուն դրդելը
• Փաստաբանի դեմ գործակալական ցանցի կիրառումը
• Փաստաբանի դեմ համացանցային տրոլինգը
• Փաստաբաններին քննադատելու համար կանոնադրությամբ չնախատեսված ժողովներ կամ խորհրդակցություններ հրավիրելը և անցկացնելը
• Փաստաբանի դեմ նրա հաճախորդների կամ նույնիսկ դատավարական հակառակորդների լարումը՝ բողոքներ ներկայացնելու համար, իսկ հաճախորդներին՝ պայմանագրերը լուծելու համար ևս
• Փաստաբանի դեմ խուլիգանական ստոր հարձակման կազմակերպումը, իսկ այնուհետև մեղավորների հովանավորումը
• Փաստաբանի դատական պաշտպանության իրավունքի դե ֆակտո զրոյացումը՝ պալատի դեմ գործերով
• Փաստաբաններին հրապարակային վիրավորանքներից և զրպարտությունից չպաշտպանելը, այլ նման արտահայտությունների անհասկանալի պաշտպանությունը
• Փաստաբանի վրա ճնշման փորձը՝ քրեական աշխարհի ներկայացուցիչների ներգրավմամբ
• Փաստաբանների դեմ կարգապահական գործերի անհիմն հարուցումը և պարզապես ակնհայտ ապօրինի հետապնդումը, կարճ ասած՝ կարգապահական <վակխանալիան>
• Փաստաբաններին <իշխանականների> և <ընդդիմադիրների> բաժանումը
• Փաստաբանների դեմ համագործակցությունը պետական մարմինների հետ
• Փաստաբանների <ցուցակների> կազմումը և դրանց ներկայացնելը իրավապահներին
• Փաստաբանների հետ ուժի դիրքերից խոսելը և անգամ վերը նշված կոչը տարածելը
• Փաստաբանների ընտանեկան և անձնական կյանքին ապօրինի ներխուժումը և տեղեկատվության տարածումը
• Փաստաբանների կողմից հնչեցվող քննադատության փաստացի բացառումը և սկզբունքորեն չընդունելը
• Փաստաբանից գաղտնի, նրա վերաբերյալ դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելը
• Խորհրդի կազմից անհաճո անդամին հեռացնելը,

Ինչպես նաև փաստաբանական կառույցում ինքնակառավարման և ինքնակարգավորման սկզբունքների փաստացի ոչնչացումը և <մեծամասնության> թելադրողի կերպարի ձևավորումն ու արմատացումը և շատ այլ երևույթներ, որոնց մասին բազմաթիվ անգամ նշել եմ հրապարակավ, չեն հանդիսանում համերաշխության հիմք, չեն կարող հանդիսանալ հիմք նաև Ձեր կողմից նշված հարաբերությունների պարզման համար (լուծման նպատակով) և բնականաբար հարաբերությունների նոր էջ սկսելու և անցյալը մոռանալու համար:
Գիտեմ, որ սույն տողերը ընթերցելուց հետո ինձանից կարող են պահանջվել ապացույցներ, ասեմ միանգամից, որ ինչ ունեմ, չեմ պատրաստվում ներկայացնել հանրությանը, շատ բաներ հայտնի են Ձեր իսկ ելույթներից, շատ բաներ հայտնի են հանրորեն մատչելի աղբյուրներից, մի շարք բաների մասին պարզապես տեղեկացվել եմ բանավոր՝ վստահելի աղբյուրներից, այսինքն՝ կարող եք այս ամբողջը համարել պարզապես իմ սուբյեկտիվ գնահատողական կարծիք:

Այդուհանդրեձ, գտնում եմ, որ իրոք պետք է վերջ դրվի այն ամենին, ինչ վնասում է փաստաբանությանը:

Ելքը տեսնում եմ երկու տարբերակով՝ 2-րդ պալատի ձևավորում կամ պալատի արմատական բարեփոխում՝ կոնֆեդերատիվ սկզբունքներով, մասնավորապես, պալատի կազմում ամբողջությամբ ինքնավար կառույցների ստեղծում, որոնք կբացառեն Ձեր և Ձեզ ենթակա Խորհրդի իշխանական մենաշնորհը: 
Երկու տարբերակների մասին էլ հետագայում կներկայացնեմ ավելի մանրամասն տեղեկատվություն:

Սպասում եմ Ձեր արձագանքին
Փաստաբան
Տիգրան Աթանեսյան