Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները՝ Արթուր Վանեցյանի երեկվա հայտարարության և Օգանովսկու վերաբերյալ BBC-ի հոդվածի մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր ասուլիս էին հրավիրել: Ինչպես իրենք ասացին` պատճառը գործով որևէ զարգացում չլինելն է: Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո չկա դատավոր, որը կշարունակի քննել գործը: Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի, որը պետք է շարունակեր գործի քննությունը, լիազորությունները կասցվել են, բայց գործը այլ դատավորի չի մակագրվել:

Արամ Օրբելյանն ասաց` սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է․ «Ունենք իրավիճակ, որտեղ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անազատության մեջ, սակայն այդ գործընթացը չի վերահսկվում որևէ դատարանի կողմից, չկա որևէ դատարան, որը կարող է ազատելու, չազատելու, այլընտրանքային խափանման միջոցի վերաբերյալ որևէ որոշում ընդունել»։

RA second President’s advocate Aram Orbelyan, constitutional expert Aram Vardevanyan and Robert Kocharyan’s lawyer Hovhannes Khudoyan gave a press conference in Hayeli press club

Պաշտպանական խումբը նաև Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել, որը սակայն ևս չի քննվել, նույն պատճառով՝ դատավոր չկա:

Անդրադառնալով BBC-ի հրապարակմանը, որ Արցախից Հայաստան զորք է բերվել Սամվել Օգանովսկու գլխավորության, որը և կրակել է ժողովրդի ուղղությամբ, Արամ Օրբելյանն ասաց` գործի նյութերում նման դրվագներ չկան:

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ևս պնդեց` անգամ մեկ ցուցմունք չկա այդ մասին: Արամ Օրբելյանը նաև ասաց, որ հոդվածում տեղ գտած պնդումները և փաստական տվյալները միմյանց չեն համապատասխանում.

«Այն, որ այդ զորքը Բ26- նկուղում է գտնվել, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պարբերաբար այցելել են նրանց և սպանությունները միասեռ են եղել (ի նկատի ունի, որ 10-ը սպանությունները իրականացվել են տարբեր հանգամանքներու․ խմբ․), չի համապատասխանում իրականությանը»:

RA second President’s advocate Aram Orbelyan, constitutional expert Aram Vardevanyan and Robert Kocharyan’s lawyer Hovhannes Khudoyan gave a press conference in Hayeli press club

Պաշտպանները կարծիք հայտնեցին, որ սրանք կարող են վերցրած լինել քննիչի իրականացրած հարցաքննությունից, որտեղ նմանատիպ բովանդակությամբ բազմաթիվ հարցադրումներ են արվում, որոնց մեծ մասը հերքվել է:

Արամ Օրբելյանը նաև ասաց, որ տեղյակ չէ՝ ինչ փաստաթղթերի մասին է խոսել Ազգային անվտնագության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, երբ Արցախում երեկ հայտարարել է, որ Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է և միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը։

Նա պնդեց՝ իր համար անհասկանալի է՝ ի՞նչ իրավական հիմքերի վրա են ԱԱԾ-ում նյութեր պահվում․ «Պետք է հասկանալ՝ ինչի՞ մասին է խոսքը, որից հետո հնարավոր կլինի իրավական գնահատկան տալ», – ասաց Օրբելյանը։

Լիլիթ Շաբոյան