Կարևոր է սփյուռքի համայնքներում երիտասարդական ներուժն առավել համախմբելը՝ ի նպաստ ՀՀ պաշտպանական և անվտանգային խնդիրների լուծման. Դավիթ Տոնոյան

Լուրեր

07.06.2026 | 12:35
ՌԴ հայկական գործարար խորհրդի փոխնախագահը ձերբակալվել է ընտրողներին ՀՀ անվճար տեղափոխելու խոստման գործով
07.06.2026 | 12:24
«Ասպարեզ»-ը Գյումրու ընտրատեղամասում քվեարկության գաղտնիության խախտում է արձանագրել
07.06.2026 | 12:18
Ժամը 11։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14,48%-ը․ ԿԸՀ
07.06.2026 | 12:14
Էնքան ասեց՝ խաղաղություն, վերջը Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ բերեց․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 12:08
Ռոբերտ Քոչարյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 12:07
Չեն թողնում ID քարտովս քվեարկեմ. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 12:02
Կուտակում 6/23 ընտրատեղամասում. հանձնաժողովի նախագահն ասում է՝ ընտրողները նոր եկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:57
Այս ընտրությունները պատմական նշանակություն ունեն. որոշում ենք այսօր մեր ապագան. Թաթոյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:50
Փաշինյանը՝ Կիրիենկոյի գրասենյակի կողմից ՀՀ ընտրություններին միջամտելու փորձերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:38
Գագիկ Ծառուկյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:36
Սամվել Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:24
Էհ, հանուն Հայաստանի Հանրապետության. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:20
50%-ից ավելի են խորհրդարան անցնելու մեր շանսերը. Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:14
Էլինա Ավանեսյանը պարտվել է կիսաեզրափակիչում
07.06.2026 | 11:07
Ֆրանսիայում ասում էին` ՌԴ-ից կապվել և ճնշում են գործադրել` գալ և կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկել. Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են  սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման դասընթացի մասնակիցները՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորությամբ:

«Սփյուռքահայ երիտասարդներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Խոսելով նմանօրինակ հանդիպումների անցկացման արդյունավետության մասին՝  նախարարն ընդգծել է դրանց կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու և սփյուռքի համայնքներում երիտասարդական ներուժն առավել համախմբելու համար՝ ի նպաստ ՀՀ պաշտպանական և անվտանգային խնդիրների լուծման:

Հանդիպման ընթացքում սփյուռքի երիտասարդ առաջնորդներին են ներկայացվել  ՀՀ պաշտպանական քաղաքականությունը, առկա անվտանգային միջավայրը, այդ շրջանակում ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթությունները, ԼՂ հակամարտության ընթացիկ կարգավիճակը, ինչպես նաև միջազգային ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները:

Պաշտպանության նախարարը պատասխանել է սփյուռքահայ երտասարդներին հետաքրքրող հարցերին, անդրադարձել ԶՈՒ-երում կատարվող բարեփոխումներին և սպառազինության ու զինտեխնիկայի արդիականացման ծրագրերին, որոնք թույլ են տալիս օրեցօր կատարելագործել հայկական զինուժի մարտական պատրաստության աստիճանը, որակական առավելությամբ ու խելացի քայլերով արձագանքել ցանկացած իրավիճակի և հասնել նոր հաջողությունների»,- ասված է հաղորդագրությունում: