Տուրօպերատորները հարկային պարտավորություններից խուսափել են․ ՏՄՊՊՀ-ն չարաշահումներ է հայտնաբերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 11:15
ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստն ընտրություն է կատարել «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև
07.08.2026 | 11:07
Հրաձգություն Թաիլանդի դպրոցներից մեկում․ 7 մարդ զոհվել է, տասնյակ վիրավորներ կան
07.08.2026 | 10:58
Ղազախստանի վարչապետը Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:51
ՊԵԿ-ն «Առինջ մոլ»-ում 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:39
Դա մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի և ոչ լեգիտիմ․ Փաշինյանը՝ այս պահին ԵՄ-ԵՏՄ հարցով հանրաքվե անցկացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:30
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն
07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
Բոլորը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացրել դեպի Եգիպտոս ուղևորափոխադրումների շուկայում և դիմել է բոլոր ավիաըներություններին՝ նրանց կողմից գնագոյացման, ծառայությունների մատուցման հետ կապված բոլոր հարցերը պարզելու համար։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ներկայացրեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով Եգիպտոսից Հայաստան չկայացած չվերթների խնդրին:

Նա նշեց, որ ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ է եկել կարևոր մի հանգամանք։ «Մի շատ կարևոր խնդիր, որին մենք ուշադրություն ենք դարձնում. այս ավիաընկերություններն ու տուրօպերատորները փոխկապակցված ընկերություններ են, և մեր ունեցած օպերատիվ տվյալներով՝ խնդիրը նաև այստեղ է։ Հաճախ ավիատոմսի գինը կոնկրետ սպառողի համար այդքան մեծ նշանակություն չի ունենում, քանի որ նա փաթեթով է գնում, և այստեղ պետք է բացահայտենք նաև՝ արդյո՞ք հյուրանոցների համար փաթեթները ներառում են ամբողջական ծախսերը, թե՞ ոչ։ Օրինակ՝ «Էյր Կաիրո»-ի հայաստանյան ներկայացուցիչը «Անրիվա Տուրն»-է, «Ֆլայ Իջիպտ»-ինը`«Մարաթուկը»-ը  և այլն»,- ասաց Գևորգյանը։

Պաշտոնյան հավելեց, որ ՏՄՊՊՀ-ն նաև տեղեկություններ ունի, որ հարկային որոշակի պարտավորություններից խուսափելով՝ այս տուրօպերատորները որոշակի առավելություններ են ստացել և հյուրանոցի գումարը տեղում առձեռն են վճարել՝ ստանալով զեղչեր և խուսափելով հարկերից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան