598 մլն դրամ, 152 հազար դոլար. Միհրան Պողոսյանը հայտարարագիր է ներկայացրել

Լուրեր

21.07.2026 | 13:15
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
21.07.2026 | 13:12
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ Հայհիդրոմետ
21.07.2026 | 13:04
Նիկարագուայի 80-ամյա նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի
21.07.2026 | 12:53
Թրամփը 50 տոկոս մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծվող որոշ ապրանքների համար
21.07.2026 | 12:45
Լամին Յամալը թագով է մասնակցել Իսպանիայի հավաքականի չեմպիոնական շքերթին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 12:34
Նարեկ Մկրտչյանն ու CEPA-ի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առաջնահերթությունները
21.07.2026 | 12:22
Իրանցիները 14,5 մլն դոլար պարտք են եղել Ծառուկյանին, 2 տարում պետք է վերադարձնեին գումարը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 12:17
Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
21.07.2026 | 12:10
«Արարատցեմենտ»-ում պետությունը կառավարիչ կնշանակի // Ծնվել է Մարմարիկում խեղդված Տիգրանի եղբայրը. ԼՈՒՐԵՐ
21.07.2026 | 12:05
Կոնֆերենցիաների լիգայում «Նոայի» հավանական մրցակիցը տնային խաղերն անցկացնում է Ադրբեջանում
21.07.2026 | 11:55
Անկախ աուդիտ՝ «Վեոլիա Ջուր»-ի ջրամատակարարման և սպասարկման որակը գնահատելու համար
21.07.2026 | 11:44
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտե բերվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 11:41
Ռուսական ուժերը Սումիում հարձակվել են բնակելի շենքի և առևտրի կենտրոնի վրա․ տուժածներ կան
21.07.2026 | 11:30
Մեսին հայտարարել է Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին․ աղբյուր
21.07.2026 | 11:21
Լիպեցկում խոշոր հրդեհ է բռնկվել «արտադրական օբյեկտների տարածքում» հրթիռային տագնապ հայտարարելուց հետո
Բոլորը

ԴԱՀԿ նախկին ղեկավար և նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը հուլիսի 22-ին ներկայացրել է իր եկամուտների հայտարարագիրը: Նախկին պաշտոնյան հայտարագրել է, ընդհանուր առմամբ, 648 մլն դրամ եկամուտ, որը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից, այլ հատուցումից և գույքի օտարումից։

Ըստ հայտարարագրի՝ Միհրան Պողոսյանը 2018 թվականին ունեցել է արտադրական նշանակության շինություն՝ 5 մլն դրամ արժեքով, հասարակական նշանակության շինություն՝ 581 մլն 400 հազար դրամ արժեքով։

Հայտարարատու պաշտոնատար անձն ունեցել է 2 անհատական բնակելի տուն, ընդհանուր թվով 9 հասարակական նշանակության շինություն, 1 ավտոտնակ, 1 հողամաս։

Որպես տրանսպորտային միջոց Միհրան Պողոսյանը հայտարարագրել է մարդատար 1 տրանսպորտի միջոց՝ RANGE ROVER Supercharged 5.0 VOGUE՝ 13 մլն դրամ արժեքով։

ԴԱՀԿ ծառայության նախկին պետը թանկարժեք գույք և փոխառություններ չի հայտարարգրել, իսկ դրամական միջոցները կազմել են 598 մլն դրամ և 152 հազար դոլար: Որպես աշխատավարձ Պողոսյանը հայտարարագրել է 114 մլն ՀՀ դրամ։

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանն օֆշորի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ. նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Միհրան Պողոսյանը հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ-ում, ապա կալանավորվել: Ավելի ուշ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվել է, նա այժմ գտնվում է տնային կալանքի տակ:

Աղավնի Սուքիասյան