Նախարարի մամուլի քարտուղարը մեկնաբանում է Ամիրյանի ասածի և նախարարության հայտարարության անհամապատասխանությունը

Լուրեր

02.02.2026 | 23:29
Թուրքիան և Ադրբեջանը պետք է ապացուցեն, որ ԵՄ-ին Ռուսաստանի գազ չեն մատակարարում
02.02.2026 | 23:15
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
02.02.2026 | 22:59
Թուրքիան, Եգիպտոսն ու Կատարը ձգտում են Անկարայում Սթիվ Ուիթկոֆի և Իրանի պաշտոնյաների միջև հանդիպում կազմակերպել
02.02.2026 | 22:42
Ստյոպա Մկրտչյանը` «Նյուրնբերգի» ֆուտբոլիստ
02.02.2026 | 22:30
«Ասել են՝ միացեք վարչապետի բարենորոգման կոչին»․ գնդերեցներ՝ Մայր Աթոռի ենթակայությունից դուրս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 22:16
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.02.2026 | 22:03
Ալիևն ու Ադրբեջանը՝ Էփշտեյնի գործի նոր հրապարակված ֆայլերում
02.02.2026 | 21:50
Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
02.02.2026 | 21:39
Սեռական սկանդալների մասին՝ 3 մլն էջ․ ովքեր են Էփշտեյնի ֆայլերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
02.02.2026 | 21:27
WTA. Էլինա Ավանեսյանը նահանջել է 20 աստիճան
02.02.2026 | 21:15
Կարծում եմ՝ ՌԴ-ի հետ լարվածության թեման շատ ավելի գերագնահատված է, քան իրականությունը կա․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 21:02
Գերմանիայում 5 մարդ է ձերբակալվել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ապրանքների անօրինական արտահանման գործով
02.02.2026 | 20:51
Վլադիմիր Հովհաննիսյանը պարգևատրվել է գրեփլինգի ֆեդերացիայի ամենաբարձր աստիճանի պատվո մեդալով
02.02.2026 | 20:40
Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ տանող հատվածում
02.02.2026 | 20:27
«Իմ կյանքը վտանգված է». ՀՀ-ի հետ կապերի համար Բաքվում դատապարտված ադրբեջանցի ակտիվիստի ահազանգը
Բոլորը

«Մենք տեղյակ չենք եղել այդ ցուցադրության մասին, ես տեղեկացվել եմ այդ մասին կիսամյակային հաշվետվության ժամանակ, երբ ցուցադրությունն արդեն կայացել էր և բացումը կար, նախարարությունը տեղեկացվել է բացումից օրեր անց, մոտավորապես՝ մեկ շաբաթ հետո»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով Հովհաննես Թումանյանի թանգարանում բոլշևիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին նվիրված «Խավարում» խորագրով ցուցադրության փակման պատճառներին։ Այնինչ, ուսումնասիրելով մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջը, կարող ենք նկատել, որ ցուցադրությունից դեռևս 3 օր առաջ՝ օգոստոսի 1-ին, այնտեղ տեղադրվել է ցուցադրության մասին տեղեկատվություն:

«Օգոստոսի 4-ին՝ ժամը 11:00-ին, Հովհ. Թումանյանի թանգարանի մուտքի բացօթյա տարածքում կբացվի «Խավարում» ցուցադրությունը: Ինստալացիան նվիրվում է ստալինյան բռնատիրության զոհերին: Հովհաննես Թումանյանի երեք որդիները նրանց շարքում են»,-նշված է հայտարարության մեջ:

Հակասական այս պատկերի արդյունքում հարց է ծագում՝ նախարարությունից ստու՞մ են հանրությանը, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն էլ իր հերթին նշել էր՝ իրենք նախարարության և ԶԼՄ-ների էջերին ուղարկել են իրենց շրջաբերականը ցուցահանդեսի բացումից դեռ օրեր առաջ, այսինքն՝ համապատասխան իրազեկում եղել է։

Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցեց Արմեն Ամիրյանի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանի հետ: «Ցուցադրության մասին տեղեկությունն ու Թումանյանի որդիների լուսանկարով պաստառն ինձ թանգարանից ուղարկել են էլեկտրոնային փոստով, և ես տեղադրել եմ նախարարության ֆեյսբուքյան էջում։ Նախարարության ՊՈԱԿ-ներից ստացված տեղեկությունները տեղադրելիս երբևէ չեմ հարցնում՝ իսկ համապատասխան վարչությունը և ոլորտը համակարգող փոխնախարարը տեղեկացվա՞ծ են, համաձայնեցվա՞ծ է այսինչ միջոցառումը»,- մեկնաբանեց նա։

Մեր դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, նախարարությունն ունեցել է համապատասխան տեղեկատվություն, մամուլի քարտուղարը պատասխանեց․ «Նախարարության համապատասխան վարչությունը կամ այլ պաշտոնյա չի ստացել այդ տեղեկատվությունը, ես եմ ստացել. այն չկա սուբսիդիայի տրամադրման պայմանագրում։ Եթե ես իմանայի, թանգարանին կզգուշացնեի այդ մասին»։

Հիշեցնենք, որ Հովհ․ Թումանյանի թանգարանում «Խավարում» խորագրով ցուցադրությունը, որը պետք է տևեր մինչև ուշ աշուն, ժամանակից շուտ փակվել էր՝ Մշակույթի նախարարության կարգադրությամբ: «Զրպարտության հետևանքով ստիպված եղանք հավաքել ցուցադրությունը։ Որոշ մարդիկ դիմել են որոշակի կառույցների և ենթադրում եմ, որպեսզի գործը գլուխ գա, դիմել են շանտաժի»,- ասել էր թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը։

Աննա Բաբաջանյան