Մենք այսուհետ շատ կոշտ կարգապահություն ենք դրսևորելու, մեկ անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին և գնում առաջ. վարչապետ

Լուրեր

15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
15.10.2026 | 18:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չպատասխանեց Բաքվում պահվող գերիների մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:05
ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել խորհրդարանական զարգացման վերաբերյալ
15.10.2026 | 17:54
Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ կառավարական շենքեր են հրկիզվել․ ուսանողները միացել են հակակառավարական շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:42
Մոլդովական FlyOne-ը դուրս է եկել հայկական ավիաընկերությունից․ ովքե՞ր են նոր բաժնետերերը
15.10.2026 | 17:34
Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարարն ու այլ երկրների ներկայացուցիչներ Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել են դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 

Գործադիրի ղեկավարը, անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտում պետական աջակցության զանազան ծրագրերով գյուղացիներին 2012 թվականից տրամադրված պարարտանյութերի և սերմերի դիմաց կուտակված պարտքերի հավաքագրման խնդրին, գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվել է կառավարության համապատասխան հանձնարարականի ընթացքի մասին, որը տրվել էր այս տարվա մայիսին:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ներկայացվելիք՝ պարտապանների ցանկերի հիման վրա տվյալները կամփոփվեն և համապատասխան որոշում կներկայացվի կառավարություն՝ զիջելու կամ այլ կարգադրություն տալու համար: Նախարարը հավելել է, որ 2017 թվականին տրամադրված պարարտանյութերի ու սերմերի դիմաց վճարումները կատարվել են 100 տոկոսով, որևէ պարտք չի գոյացել: 
Կարեն Կարապետյանը նշել է, որ որոշում են կայացրել համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում 2012-2016 թթ.-ին գյուղացիների կուտակած պարտքերը զիջել և սկսել մաքուր էջից. «Մանավանդ, որ 2017 թ.-ի պրակտիկան ցույց է տվել՝ կարելի է կազմակերպել գործընթացն առանց պարտք կուտակելու»: 

Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ մարզպետներին 1-ամսյա ժամկետում կազմել պարտապանների վերջնական անվանական ցանկերը՝ ըստ հանրապետության մարզերի և համայնքների, ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ 1-շաբաթյա ժամկետում ամփոփման համար։ Գյուղատնտեսության նախարարին էլ հանձնարարվել է 1-ին կետով սահմանված պարտքերի վերջնական ամփոփված ցանկն ստանալուն պես 1-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հարցին վերջնական կարգավորում տալու նպատակով։

«Մենք այսուհետ շատ կոշտ կարգապահություն ենք դրսևորելու: Բոլոր միջնորդ կառույցներին այս գործընթացից պետք է հանենք, աշխատենք ուղիղ հասցեատիրոջ հետ՝ ասելով, որ այս զիջումն ավանդույթ չի լինելու, մեկ անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին և գնում առաջ»,- ընդգծել է վարչապետը: Անդրադառնալով այն դեպքերին, երբ հասցեատերերը գյուղապետերն են՝ վարչապետը նշել է, որ այդ ժամանակ որպես պարտապան պետք է գյուղապետերին դիտարկել: 

Անդրադառնալով մարզպետների աշխատանքների գնահատման հայտանիշերին՝ Կարեն Կարապետյանն առաջարկել է դրանցում ներառել նաև միջմարզային, միջհամայնքային ճանապարհաշինարարության ցուցանիշը: