Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովն աշնանն աշխատելու է գերհագեցած. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
12.07.2019 | 12:34Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն ամփոփում է վերջին վեց-յոթ ամիսների խորհրդարանական աշխատանքները: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահն է, ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մեկնարկել է իրենց աշխատանքի ակտիվ շրջանը:
«Արդեն պատրաստ է այն անձանց ցուցակը, որոնք պետք է հրավիրվեն հանձնաժողով»,- ասաց Քոչարյանը՝ մանրամասնելով, որ իրենց աշխատանքներն առավել հագեցած կլինեն աշնանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան